Рубрика: Ամառային ճամբար

Օրապատում

Մենք այսօր մեր կիսատ թողնված դասերն ենք արել, իսկ ով, որ ոչ մի կիսատ դաս չուներ, նա ունո էր խաղում, հետո եկավ ընկեր Սոնան։ Նրա հետ էլի ունո խաղացինք և հետո մեր ընտրությամբ գործունեությունների գնացինք։

Рубрика: Ճամփորդություն, Ամառային ճամբար

Ճամփորդություն դեպի Զվարթնոց

Հունիսի իննին մենք գնացին Զվարթնոց։ Սկզբում մտանք Զվարթնոց թանգարան, հետո գնացինք Զվարթնոց տաճար։ Զվարթնոց տաճարը ավերված էր, բայց գեղեցիկ էր, և դրա մոտ քանդակված էր մի արևային ժամացույց։ Դրա դիմաց պառկած քարեր էին շարված, բայց անպես էին շարված, ինչպես Զվարթնոց տաճարը, բայց էլի ամբողջական չէր, իսկ մյուս կողքը մի մեծ քար էր դրած, երևվի դա գմբեթն էր։ Այդ տաճարի մոտ նաև կար գինի պատրաստելու տեղ։ Զվարթնոց տաճարի մեջից բոլոր կողմերը կամարներ էին, բացի ետևի կողմից։ Այնտեղ շատ ուժեղ արև էր դրա պատճառով շատ շուտ հոմնում էինք և չէինք կարողանում Զվարթոց տաճարի գեղեցկությունը տեսնել։

Рубрика: Ճամփորդություն, Ամառային ճամբար

Զվարթնոց

Զվարթնոց

Զվարթնոցը կառուցել է Ներսես Տայեցի կաթողիկոսը 643–652 թթ-ին։ Զվարթնոցը համարվում է եզակի ճարտարապետական կառույց։ Զվարթնոցի անվան հետ կապված կա մի հետաքրքիր պատմություն: «Զվարթուն» հայերեն նշանակել է նաև «հրեշտակ», այնպես որ Զվարթնոց նշանակում է նաև «Հրեշտականոց»։ Համաձայն պատմիչ Ագաթանգեղոսի վկայության՝ ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել դպրության, երազահանության, իմաստության և արվեստի աստծո՝ Տիրի հեթանոսական մեհյանը։ Առաջին տեղեկությունները հաղորդում է 7-րդ դարի պատմիչ Սեբեոսը և պատմիչներից միակն է, որ տաճարն անվանում է Զվարթնոց, մյուս բոլոր պատմիչները հիշատակում են Սբ. Գրիգոր տաճար անվամբ: Ըստ Սեբեոսի  եկեղեցին կառուցվել է հանուն երկնային Զվարթունների` երկնային զորքերի բազմության, որոնք երազում երևացին Սուրբ Գրիգորին: 13-րդ դ. պատմիչ Կիրակոս Գանձակեցին, պատմիչ Վարդան Բարձրաբերդցին և նույն թվականի  պատմիչ Մխիթար Այրիվանեցին համոզմունք են հայտնում, որ  Սբ. Գրիգորը (Զվարթնոցը),  ավերվեց տաջիկների (արաբների) կողմից: Սակայն որոշ ուսումնասիրողների կարծիքով տաճարի կործանման պատճառը եղել է երկրաշարժը: Կործանումից հետո տաճարը դարերի ընթացքում ծածկվել է հողով և վերածվել բլուրի` միայն 20-րդ դարի սկզբին մաքրվելով հողի դարավոր շերտերից:

Զվարթնոց տաճար

Զվարթնոցի տաճար, 7-րդ դարի հայ առաքելական տաճար, որը կառուցվել է Ներսես Շինարար կաթողիկոսի պատվերով՝ 641- 661 թվականներին։ Այժմ պահպանվել են միայն Զվարթնոցի տաճարի ավերակները, որոնք հայտնաբերվել են Հայաստանի Արմավիրի մարզում՝ Վաղարշապատ քաղաքի եզրին։ Զվարթնոցի տաճարը կառուցվել է այն ժամանակ, երբ Հայաստանը գտնվում էր բյուզանդական տիրապետության տակ, և նոր էին սկսվել արաբական արշավանքները։ Զվարթնոցի տաճարը կառուցվել է այն վայրում, որտեղ միմյանց են հանդիպել Տրդատ Մեծը և Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցն օծվել է 652 թվականին՝ հարակից հայրապետանոցով և պարիսպներով։ Զվարթնոցի տաճարի պատին Ներսես Տայեցին թողել է հունալեզու արձանագրություն, որտեղ նշել է «Ներսեսն է կառուցել, հիշեցեք»։ Արաբների կողմից Դվինի գրավումից հետո խառնակ իրադրություն ստեղծվեց երկրի արևելյան շրջաններում։ Ներսես թագավորը կաթողիկոսական աթոռը  Դվինից  տեղափոխեց Զվարթնոց։ Զվարթնոցի տաճարը կանգուն է մնացել մինչև 10-րդ դարը։ Գագիկ I Բագրատունու  կառավարման տարիներին տաճարի կրկնօրինակն է ստեղծվում նաև Անիում։ 1905 թվականին  հայ նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանը  Վաղարշապատում  պեղումներ է կատարել և վերականգնել է տաճարը՝ օգտագործելով բնօրինակ քարերը։ Կառույցի պատերին պահպանվել են որմնանկարներ։ 2000 թվականին Վաղարշապատի եկեղեցիները, այդ թվում և Զվարթնոցի տաճարը ներառվել են Հայաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Զվարթնոց թանգարան

Տարիների ընթացքում պեղումների ժամանակ Զվարթնոցի տարածքում հայտնաբերվել են Հայաստանի միջնադարյան արհեստագործական տարբեր առարկաներ՝ մետաղյա գործիքներ, գամեր և դաշույններ, գութանի և արորի լայն ու նեղ խոփեր, տարբեր զարդեր, ապակյա բազմերանգ և նրբագեղ ապարանջաններ, լավ պահպանված աղամաններ, քրեղաններ, սափորներ, անուշահոտ յուղեր, օծանելիք, դեղամիջոցներ, սնդիկ պահելու համար անոթներ, ջնարակած բազմերանգ և միագույն խեցեղեն, 500լ տարողությամբ կավե երկու մեծ կարասներ, որոնք օգտագործվել են գինի պահելու համար:  Գտնված իրերն ապացուցում են, որ միջնադարում Հայաստանում լայն գարգացում են ունեցել արհեստագործությունը, կավագործությունը, խեցեգործությունը և երկրագործությունը: Նշված բոլոր գտածոները պահպանվում են Զվարթնոցի ֆոնդում և ցուցադրվում են թանգարանում: Հայտնաբերվել են նաև մի շարք քանդակազարդ քարեր: Պեղումների ժամանակ հայտնաբերվել է մ.թ.ա. 2-1-ին հազարամյակներին թվագրվող կլոր սալաքար, որի վրա կան չորս տարբեր փոսիկներ և առվակ: Պեղածոների մեջ է և պտղաբերության խորհրդանիշ նախաքրիստոնեական պաշտամունքային ֆալլոտիպ կոթողը: «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը գտնվում է Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում, Երևան-Էջմիածին մայրուղու ձախ կողմում` Երևանից 15 կմ դեպի արևմուտք և զբաղեցնում է 14,1 հա տարածք: Համալիրը բաղկացած է տաճարից և աշխարհիկ կառույցներից (կաթողիկոսական պալատ, կենցաղային սենյակներ, բաղնիք, խաղողի հնձան, ջրհոր): Տաճարական համալիրի հարավարևելյան մասում պահպանվել են նաև V դ. միանավ եկեղեցու մնացորդներ (սեղանի բեմը, մկրտարանը և այլն): Զվարթնոցի տարածքում, դեռևս մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներից եղել է բարձր զարգացած տնտեսություն և մշակույթ: Այս տարածքը մ.թ.ա. 7-րդ դարում դարձել է Վանի թագավորության (Ուրարտու) տնտեսական և ռազմավարական կարևոր կենտրոններից մեկը: Պեղումների ժամանակ հայտնաբերվել է Արարատյան թագավորության Ռուսա 2-րդ արքայի թողած 47 տող պարունակող սեպագիր արձանագրությունը, որտեղ նշվում է նրա կատարած տնտեսական, շինարարական աշխատանքների, Իլդարունի (Հրազդան) գետից ջրանցք անցկացնելու և անջրդի հողերը մշակովի դարձնելու մասին:

Рубрика: Մայրենի, Ամառային ճամբար

Օրապատում

Այսօր մենք մանկապարտեզի երեխաներին տարել ենք ագարակ և ծանոթացրել ենք նրանց ագարակին։ Հետո գնացել ենք լողի, իսկ հետո քննարկել ենք, թե ինչ է գնահատականը։ Քանի որ ընտրությամբ գործունեության ուսուցիչները չէին եկել, մենք մնացինք դասարանում։ Այսօր վատ անցավ, որովհետև ես չեմ սիրում փոքր երեխաներին։

Рубрика: Մայրենի, Ամառային ճամբար

Օրապատում

Մենք այսօր քննարկել ենք Զվարթնոց արգելոցի մասին, և դա նկարել է ընկեր Արմինեն։ Հետո մենք պիցցա պատրաստեցինք, իսկ ով որ լող էր բերել, նա գնաց լողի։ Մենք պիցցան պատրաստեցինք, և հետո լողի գնացողները եկան, և մենք սկսեցինք պիցցան վայելել։

Рубрика: Մայրենի, Ամառային ճամբար

Օրապատում

Այսօր մենք կարդացել ենք Հրազդանի կիրճի մասին գրած մեր պատումները, հետո լող ենք արել։ Հետո Ջանի Ռոդարիի հորինած խաղն ենք խաղացել և գնացել ենք մեր ընտրությամբ գործունեություններին։ Այսօր, չգիտեմ ինչու, վատ անցավ։

Рубрика: Մայրենի, Ամառային ճամբար

Ճամփորդություն դեպի Հրազդանի կիրճ

Մենք հունիսի 2-ին ճամփորդեցինք Հրազդանի կիրճ։ Սկզբում մենք գնացինք Սուրբ Սարգիս եկեղեցի, հետո գնացինք Հրազդանի կիրճ։ Հրազդան կիրճը շատ գեղեցիկ էր, այդտեղի բույսերը շատ առատ էին և փարթամ։ Այնտեղից քայլեցինք աղբը հավաքելով մինչև մանկական երկաթուղի։ Մանկական երկաթուղուց երևաց Հրազդան գետը։ Հրազդան գետը արագ չեր հոսում բայց ավելի գեղեցիկեր քան սկզբում տեսանք։ Հետո գնացինք միտեղ, որ հանգստանանք և այնտեղ բանաստեղծություներ ընթերցեցինք։ Հետո մենք վերադարձանք դպրոց։ Այնտեղ մեկ անգամել եմ գնացել բայց միևնույն է այնտեղ շատ-շատ Գեղեցիկ է։ Այնտեղ ընկերների հետ շատ հավես անցավ։

Рубрика: Մայրենի, Ամառային ճամբար

Օրապատում

Այսօր երեխաների պաշտպանության օրն էր, դրա համար մեզ հյուրասիրեցին պաղպաղակներ և զովացուցիչ ըմպիլիք։ Այսօր մենք սպորտլանդիա ու լող ենք արել։ Հետո քննարկել ենք երեխաների պաշտպանության օրվա մասին և հետո գնացինք մեր ընտրությամբ գործունեություններին։ Այսօր մի քիչ լավ անցավ։

Рубрика: Մայրենի, Ամառային ճամբար

Օրապատում

Մենք այսօր խաղ ենք խաղացել, հետո թղթի վրա մրգեր ենք նկարել և մրգի մեջ մեր ակնկալիքն ենք գրել։ Հետո գնացել ենք դուրս և այնտեղ խաղացել ենք <<հավատում ես արդյոք թե ոչ>>։ Այսօրը լավ անցավ։