Posted in Հանրահաշիվ

Պարապմունք 32.

Վերցնենք մի ուղիղ և նրա վրա նշենք որևէ O կետ։ O

կետն ուղիղը բաժանում է երկու ճառագայթների, որոնցից մեկն ուղղված է Օ կետից դեպի աջ (դրական ուղղություն), մյուսը` Օ կետից դեպի ձախ (բացասական ուղղություն):

Այժմ ընտրենք մի հատված (միավոր հատված) և այդ ճառագայթների վրա նշենք այն կետերը, որոնց հեռավորությունները O կետից միավոր հատվածի երկարության բազմապատիկներն են։ O կետը

կոչվում է հաշվարկման սկիզբ (կամ սկզբնակետ) և համապատասխանում է զրոյին։ Այդ պատճառով այդ կետի դիմաց գրում ենք 0 թիվը:

Բացասական թվերը ուղղի վրա ներկայացվում են այն կետերով, որոնք գտնվում են O կետից ձախ, դրական թվերը` այն կետերով, որոնք գտնվում են Օ-ից աջ:

Այն ուղիղը, որի համար ընտրված են հաշվարկման սկզբնակետ, դրական ուղղություն և միավոր հատված, կոչվում է կոորդինատային ուղիղ (կամ կոորդինատային առանցք )։
Նշենք, որ հաշվարկման սկզբնակետը կոչում են նաև կոորդինատների սկիզբ։ Կոորդինատային ուղղի վրա տվյալ կետին համապատասխանող թիվը կոչվում է այդ կետի կոորդինատ և գրվում է կետը նշանակող տառի կողքին` փակագծերի մեջ։


1. Ի՞նչ է կոորդինատային ուղիղը։

Այն ուղիղը, որի համար ընտրված են հաշվարկման սկզբնակետ, դրական ուղղություն և միավոր հատված, կոչվում է կոորդինատային ուղիղ

2. Ի՞նչ է կետի կոորդինատը։
Կոորդինատային ուղղի վրա տվյալ կետին համապատասխանող թիվը կոչվում է այդ կետի կոորդինատ

3. Ի՞նչ կոորդինատ ունի կոորդինատների սկիզբը։
0

4. Ի՞նչ թվերի են համապատասխանում այն կետերը, որոնք գտնվում են՝

ա) կոորդինատների սկզբից աջ,
դրական

բ) կոորդինատների սկզբից ձախ։

բացասական

5. Ի՞նչ են նշանակում հետևյալ գրառումները.

A (–7), B (+8), C (–4), D (+21), E (–50), F (–100)։
փակագծերի մեջ նշվածեն տվյան կերի կորդինատները

6. Ի՞նչ կոորդինատ կունենա այն կետը, որն ունի՝

ա) կոորդինատների սկզբից երեք միավոր հեռավորություն դրական ուղղությամբ,
+3

բ) կոորդինատների սկզբից հինգ միավոր հեռավորություն բացասական

ուղղությամբ։
-5

7. Կոորդինատային ուղղի վրա նշված են կետեր.

ա) +1(A), +4(B), +7(C), +9(D), -9(E), -8(F), -6(G), -3(K)
բ) -10(A), -7(B), -4(C), -2(D), -1(E), +3(F), +5(G), +8(K), 0(O)

8.Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–3),
B (+7), C (–6), D (+1), E (+8), F (–5), G (–4) կետերը, եթե միավոր հատվածի երկարությունը 1սմ է:

9. Բացասական ամբողջ թվերի մեջ գոյություն ունի՞ արդյոք ամենափոքրը։ Պատասխանը հիմնավորե՛ք։
ոչ չունի, որովհետև թվերը անվերջ են

10. Ո՞րն է ամենամեծ բացասական ամբողջ թիվը։
-1

11. Որո՞նք են ամենամեծ և ամենափոքր երկնիշ բացասական ամբողջ թվերը։
-10 -99

Leave a comment