Posted in Լրացուցիչ կրթություն

Գոմաղբ պարարտանյութ

Գոմաղբ օրգանական պարարտանյութը կազմված կենդանիների արտաթորանքից։ Օգտադործվում է որպես պարարտանյութ և վառելանյութ։ Չնայած հանքային պարարտանյութերի արտադրության ավելացմանը, գոմաղբը ներկայումս լայնորեն կիրառվում է դաշտավարությունում, զգալի չափով օգտագործվում է ջերմոցային տնտեսություններում։ Պարունակում է ազոտային միացություններ, բույսերի համար անհրաժեշտ հանքային նյութեր։ Չոր նյութերի հիմնական մասը բարելավում է հողի կառուցվածքը, ջրային և օդային ռեժիմը, ֆիզիկաքիմիական կազմը։ Կալցիումը և մագնեզիումը նվազեցնում են հողի թթվայնությունը, իսկ մանրէները մեծացնում են կենսաբանական ակտիվությունը։ Գոմաղբը CO2-ի աղբյուր է, որն ուժեղացնում է օրգանական նյութերի սինթեզը բույսերում։

Գոմաղբի ազդեցությունը հողի վրա շարունակվում է մի քանի տարի։ Լինում են ցամքարով և առանց ցամքարի։ Ցամքարային գոմաղբի արդյունավետությունը կախված է հասունացման աստիճանից, պահպանումից, պատրաստման ձևերից։ Առանց ցամքարի գոմաղբը ստանում են խոշոր անասնապահական տնտեսություններում։ Այդպիսով գոմաղբը օգտագործում են գլխավորապես դեկորատիվ այգեգործության մեջ։

Posted in Լրացուցիչ կրթություն

Արտեմիս հունական աստվածուհի

Հին հունական դիցաբանության մեջ Արտեմիսը որսի և պտղաբերության հավերժ երիտասարդ կույս աաստվածուհին է, մաքրաբարո և ծննդաբերող կանաց հովանավորը։ Նա Լետո աստվածուհու և Զևսի դուստրն էր, Ապոլոնի երկվորյակ քույրը։ Հին հռոմեական դիցաբանության մեջ Արտեմիսին համապատասխանում է Դիանա ասստվածուհին, իսկ հին հայկական դիցաբանության մեջ՝ Անահիտը։ Հին հույների համար Արտեմիսը լուսնի մարմնավորումն էր, իսկ Ապոլոնը՝ արեգակի։
Առասպելների մեջ Արտեմիսը չներող ու վրիժառու է։ Ըստ մի առասպելի Արտեմիսը Ապոլոնի հետ սպանում է Նիոբեի 14 երեխաներին, քանի որ Նիոբեն ծաղրել էր իրենց մորը՝ ասելով, որ նա ընդամենը երկու երեխա ունի, իսկ ինքը՝ 14։ Մեկ ուրիշ առասպելում իմանալով, որ Ալոդա եղբայրները ուզում են տապալել աստվածներին և առևանգել են Արեսին՝ Արտեմիսը վերածվում է եղնիկի և հայտվում նրանց միջև։ Փորձելով սպանել կենդանուն՝ եղբայրները նիզակով սպանում են միմյանց։ Մեկ այլ առասպելում որսորդ Ակտայոնը տեսնում է Արտեմիսին մերկ լողանալիս, և Արտեմիսը նրան վերածում է եղնիկի, և հենց որսորդի շները ուտում են նրան։ Մեկ այլ առասպելում Կալիդոնի թագավոր Օինեուսը տարեկան զոհաբերության օրը մոռանում է Արտեմիսին տալ առաջին պտուղները։ Դրա համար Արտեմիսը հսկա վարազ է ուղարկում՝ ոչինչացնելու քաղաքն ու հոտերը։ Արտեմիսը զայրացած էր նաև Ագամեմնոնի վրա, ով սպանում է նրա սուրբ եղնիկին և պարծենում, որ ինքը Արտեմիսից լավ որսորդ է։ Այդ պատճառով Արտեմիսը դադարեցնում է քամին և Ագամեմնոնի զորքերը խրվում են Բեոտիայի նավահանգստում։ Միայն այն բանից հետո երբ Ագամեմնոնը Արտեմիսին զոհաբերրում է իր դստերը՝ Իֆիգենիային, ում Արտեմիսը վերածում է եղնիկի, Արտեմիսը ներում է նրան և օգնում Տրոյական պատերազմում։
Արտեմիսի տաճարը Եփեսոս քաղաքում եղել է հին աշխարհի 7 հրաշալիքներից մեկը։ Ըստ ավանդության Եփեսոսի բնակիչ Հերոստրատը, ցանկանալով հավերժացնել իր անունը, հրդեհում է այն։ Հույները որոշում են չհիշատակել նրա անունը, սակայն նրա անունը մտնում է պատմության մեջ «Հերոստրատի փառք» դարձվածքով, որը նշանակում է «վատ արարքով հռչակավոր դառնալ»։

Posted in Լրացուցիչ կրթություն

1. Ի՞նչ տվեցին ձեզ այս 10 պարապունքները: Ի՞նչ դուք հասկացաք ինքներդ ձեր մասին և ձեր շրջապատի մասին
Ես հասկացա, որ ես լռակյաց եմ, բայց միշտ ասելու բան ունեմ։
Ես իմացա, որ ջուրը նույնիսկ շատ թույլ ձայնից կարող է շարժվել։
Ես իմացա իմ իմացած ֆիզիկական օրենքների անուները։

2. Ի՞նչ մոտիվացիա ձեզ տվեցին այդ պարապունքները: Որևե մի նոր բանով հետաքրքրվեցի՞ք: Եվ եթե այո՝ ինչո՞վ
Այո, ինձ հետաքրքել է ձայնի ուժը։

3. Կարծո՞ւմ եք դուք արդյոք, որ պարապունքները պետք է շարունակվեն: Եվ եթե այո՝ ինչո՞ւ:
Այո, որովհետև այս պարապունքները շատ հետաքրքիր են։

Posted in Լրացուցիչ կրթություն

Դուրակ ֆիլմ

Դիման ինժիներ է լինում։ Մի անգամ  նա մի ավերված  շենք է տեսնում,  որտեղ դեռ մարդիկ են ապրում։ Նա գնում է, այդ շենքի տիրոջը գտնում է և տեղակացնում է իր շենքի մասին։ Շենքի տերը մարդկանց է ուղակում, որ ստուգեն շենքը։ Նրանք գալիս են և ասում են, որ շենքը վատ վիճակում է։ Բայց շենքի տերը ոչ մի բան չի անում։ Մի անգամ Դիմանը գնում է և այդ շենքի բնակիչներին ասում է, որ այս շենքը փլվում է՝ դուրս եկեք։ Բոլորը դուրս են գալիս, բայց շենքը չի փլվում։ Նրանք Դիմային սպանում են։

Գլխավոր հերոսի արդարացում։ Գլխավոր հերոսը ուզում էր մարդկանց փրկել, որ  շենքը նրանց վրա չփլվի։
Գլխավոր հերոսի մեղադրում։ Գլխավոր հերոսի ինչին էր պետք անծանոթ մարդկանց կյանքը։

Գլխավոր հերոսի կնոջ արդարացում։ Նրա կնոջը պետք չէր մարդկանց փրկել, որովհետև նա մտածում էր իր ընտանիքի մասին։
Գլխավոր հերոսի կնոջ մեղադրում։ Նրա կինը միայն իր և իր ընտանիքի մասին էր մտածում և նա հաշվի չէր առնում, որ այդ շենքում շատ լավ մարդիկ կային։

Շենքի տիրոջ արդարացում։ Շենքի տիրոջը պետք չէր  մարդկանց փրկել, որովհետև այդ շենքում վատ մարդիկ էին ապրում,  նաև նա իր մասին էր մտածում։
Շենքի տիրոջ մեղադրում։ Այդ շենքը իրենն է, և նա պետք է մտածի իր շենքի մասին։