Posted in Հանրահաշիվ

Պարապմունք 88.

ա/ Մի գումարելին ամբողջ թիվ է, իսկ մյուսը՝ տասնորդական կոտորակ, օրինակ՝
3+0,1 

Առաջին քայլ․ առանձնացնում ենք  յուրաքանչյուր թվի ամբողջ մասը և կոտորակային մասը.

առաջին գումարելին ունի 3 ամբողջ մաս և չունի  կոտորակային մաս

երկրորդ գումարելին  ունի 0 ամբողջ մաս և 1/10 կոտորակային մաս․

Գումարը գտնելու համար ամբողջ մասերը գումարում ենք իրար, իսկ կոտորակային մասերը իրար և  կստանանք ՝
3+0,1 =3+0+1/10=3.1/10=3, 1
կարդում ենք այսպես՝   երեք ամբողջ մեկ տասնորդական:

բ/ Դիտարկենք այն դեպքը ,երբ բոլոր  գումարելիները տասնորդական կոտորաներ են, օրիանակ՝
3,5+2,1 

Առաջին քայլ․ առանձնացնենք յուրաքանչյուր թվի ամբողջ մասը և կոտորակային մասը ՝

առաջին գումարելին ունի 3 ամբողջ մաս և 5/10  կոտորակային մաս

երկրորդ գումարելին  ունի 2 ամբողջ մաս և 1/10 կոտորակային մաս․

գումարը գտնելու համար ամբողջ մասերը իրար ենք գումարում, իսկ կոտորակային մասերը իրար, կստանանք՝
3.5/10+2.1/10=(3+2)+(5/10+1/10)=5.6/10=5,6
  5,6 ( հինգ ամբողջ վեց տասնորդական)

գ/ Դիտարկենք այս օրինակը՝

 3,6+3,9 =

Առաջին քայլ․ առանձնացնենք յուրաքանչյուր գումարելիի ամբողջ մասը և կոտորակային մասը ՝

առաջին գումարելին  ունի 3 ամբողջ մաս և 6/10 կոտորակային մաս

երկրորդ գումարելին  ունի 3 ամբողջ մաս և 9/10 կոտորակային մաս․

գումարը գտնելու համար գումարենք ամբողջ մասերը իրար, իսկ կոտորակային մասերը իրար և կստանանք ՝

3+3 =6

6/10+9/10=15/10 ստացվեց անկանոն կոտորակ, դարձնում ենք խառը թիվ՝
15/10=1.5/10

նրանում առաջացած ամբողջ մասը կտանք ընդհանուր ամբողջ մասին  և կստանանք

6+1.5/10=7.5/10=7,5 (յոթ ամբողջ 5 տասնորդական)
Առաջադրանքներ

1.Կատարե՛ք գումարում.

ա) 3,2 + 1,5=4,7 գ) 8,3 + 2,9=11,1 ե) 5,51 + 6,36=11,87

բ) 0,1 + 4,8=4,9 դ) 0,32 + 9,24=9,56 զ) 0,05 + 0,08=0,13

2.Կատարե՛ք գործողությունները.

ա) 2 + 0,38=2,38 գ) 100 + 0,96=100,96 ե) 0,836 + 10=10,836,

բ) 1 + 15,07=16,07 դ) 20 + 4,097=24,097 զ) 5,1 + 18=23,1

3.Կատարե՛ք գործողությունները.

ա) (6,03 + 1,05) ⋅ 10 + (9,234 + 1,25) ⋅ 100=1119,2

բ) (9,3 + 5,7) ⋅ 100 + (3,65 + 15,12) ⋅ 10=1687,7

4.Եռանկյան կողմերի երկարություններն են` 4,11 սմ, 2,65 սմ, 3,18 սմ: Գտե՛ք եռանկյան պարագիծը:
9,94 սմ

Խնդիրներ ֆլեշմոբից

5. Ինչպե՞ս կփոխվի գումարը, եթե գումարելիներից մեկը մեծացնենք 3-ով, իսկ մյուսը փոքրացնենք 6-ով։

պատասխանը կփոքրանա 3-ով

6. 3, 4, 5, 6 թվանշաններից յուրաքանչյուրը մեկական անգամ օգտագործելով՝ կազմիր 4-ի բաժանվող հնարավոր ամենամեծ քառանիշ թիվը։
5436

7. Երեք հաջորդական զույգ թվերի գումարը 48 է։ Գտի՛ր այդ թվերից ամենամեծը։
18

8. Ի՞նչ թվանշանով է վերջանում բոլոր երկնիշ զույգ թվերի արտադրյալի և բոլոր երկնիշ կենտ թվերի արտադրյալի գումարը:
0

Leave a comment