Posted in Հանրահաշիվ

ՈՒրան և Նեպտուն (թարգմանություն)

Այս երկու մոլորակները իրարից տարբերվում են արբանյակներով։ Ուրանի արբանյակները փոքր են, և բոլորը միասին կշռում են ավելի քիչ քան Նեպտունի արբանյակ Տրիտոնի կեսը, էլ չենք խոսում լուսնի մասին։ Սակայն դրանցից հինգը գնդաձև են։ Գրեթե բոլոր արբանյակները (բացի մոլորակից հեռու մանր քարերը ) պտտվում են Ուրանի հասարակածային հարթության վրա, ինչը նշանակում է, որ դրանք առաջացել են և «աղետից» հետո (հավանաբար՝ նաև դրա շնորհիվ առաջացած շինանյութի արդյունքում)։ Ուրանի բոլոր մեծ արբանյակները բաղկացած են սառույցի (ջրային, պինդ և ամոնիակային) և քարերի հավասարաչափ խառնուրդից։ Հավանաբար առաջ դրանք տաքացել ու հալվել են, ուստի քարը իջել է ներքև, իսկ սառույցը բարձրացել վերև։ Դրանց մեջտեղում կարող էր լինել մակընթացային օվկիանոս, ինչպես Յուպիտերի և Սատուրնի արբանյակներում։ Փոքր արբանյակներում այն վաղուց սառել է, իսկ 2 ամենամեծ արբանյակներում՝ Տիտանում և Օբերոնում, կարող է պահպանված լինել մինչև հիմա։ Ճիշտ է՝ այսպիսի ջրի ջերմաստիճանը բարձր չէ -100օC աստիճանից, մեծ ճնշումը չի թողնում, որ այն սառչի (չէ որ այն պատված է սառույցի հաստ շերտով), և դրան էլ ավելացրած հակասառեցնող նյութերը՝ ամոնիակը և տարբեր աղեր։
Բոլոր հինգ մեծ արբանյակները ահավոր քերծված են՝ ծածկված 5 կմ խորությամբ, 50 կմ լայնությամբ և 100-ավոր կմ երկարությամբ հսկայական խոր ձորերով։ Տիտանի վրայի ամենամեծ ձորը ձգվում է դրա հասարակածից մինչև բևեռ (1500 կմ)։ Ենթադրվում է, որ այդ ձորերը հսկայական ճեղքեր են սառցե կեղևի վրա, որոնք առաջացել են սառույցի տակի օվկիանոսի աստիճանական սառցակալման հետևանքով․ չէ որ ի տարբերություն շատ նյութերի ջուրը սառչելիս ոչ թե նեղանում է, այլ ընդարձակվում։ Սառույցի յուրաքանչյուր նոր շերտը «պայթեցրել է» սառցե կեղևը և կոտրել այն․ դա նման է Մերկուրիի վրայի պատնեշների առաջացմանը, միայն թե այնտեղ կեղևը մտնում է ներս, իսկ այստեղ դուրս է ցցվում է։ Միգուցե այդ ընթացքում մի քիչ ջուր է բարձրացել վերև և հետո լցվել այդ ճեղքի հատակը։
Դրանց ընդհանրապես նման չեն Նեպտունի արբանյակները։ Ճիշտ է՝ դրանք շատ քիչ են ուսումնասիրված, բայց և այնպես երևում է, որ միայն Տրիտոնն է գնաձև։ Մնացածը տձև ժայռաբեկորներ են, չնայած դրանցիծց գոնե երկուսը, ըստ դրանց ծավալի, կարող էին լինել գնդաձև։ Երևում է, որ դրանք երբեք չեն տաքացել, հակառակ դեպքում կհալվեին և կվերածվեին գնդի։ Երևում է, որ այս արբանյակները չեն առաջացել մոլորակի հետ, այլ գրավվել են հետո։
Տրիտոնը 3-4 անգամ թեթև է լուսնից և զբաղեցնում է յոթերորդ տեղը՝ ըստ արբանյակների ծավալի։ Չափսերով այն մեծ է Պլուտոնից, որը վերջերս դադարել է համարվել մոլորակ, և այլ չափանիշներով էլ նման է դրան։ Դրա հետ մեկտեղ այն միակ մեծ արբանյակն է, որը պտտվում է իր մոլորակի շուրջ «սխալ ուղղությամբ» և խիստ թեքված ուղեծրով։ Նեպտունի շուրջ պտտվելու ժամանակահատվածը 6 ժամ է, այսինքն ուղեծիրը շատ ցածր է։ Տրիտոնը և Նեպտունի մնացած աբանյակաները չեն առաջացել այդ վայրում, այլ գարվվել են։ Որտեղի՞ց է Նեպտունը ձեռք բերել այդ հսկա ծառային։ Կոյպերի գոտուց։
Կա 8 մոլորակ, իսկ 10 տարի առաջ ասում էին 9։ Պլուտոնի «պաշտոոնը իջեցրին» և դասակարգեցին թզուկ մոլորակների շարքին։ Բանն այն է, որ Նեպտունի ուղեծրում հայտնաբերվեցին մեծ թվով փոքր մոլորակներ, և դրանցից ոմանք չափսերով և ծավալով շատ նման էին Պլուտոնին։ Որպեսզի դրանք բոլորը չհայտարարվեին մոլորակներ, ստիպված դրանց համար հորինվեց առանձին բաժին՝ թզուկ մոլորակներ։ Նեպտունի ուղեծրից 30-50 աստղագիտական միավոր հեռու գտնվող թզուկ մոլորկների և փոքր մարմինների կուտակումը կոչվում է Կոյպերի գոտի՝ երկնաքարերի գոտու նմանությամբ։ Իմիջիայլոց, երկնաքարերի գոտու ամենամեծ մարմինը՝ Ցերերուն, երկնաքարից դասվել է թզուկ մոլորակների շարքին։ Ինչպես Յուպիտերը երկնաքարերի գոտում, Նեպտունն էլ իր կարգերն է հաստատում Կոյպերի գոտում՝ խախտելով և ճոճելով փոքր մոլորակներից ոմանց ուղեծրերը և կայունացնելով ուրիշների ուղեծրերը։ Գրեթե ամբողջ Կոյպերի գոտին գտնվում է դրա հետ ռեզոնանսի մեջ․ օրինակ Նեպտունի և Պլուտոնի պտույտների ընթացքը համեմատվում է ինչպես 2։3։ Դրանց ուղեծրերը գրեթե խաչվում են, բայց դրանք երբեք չեն բախվի այդ ռեզոնանսի շնորհիվ։
Վերադառնալով Տրիտոնին՝ նշենք, որ Նեպտունն արդեն հասցրել է «դաստիարակել» դրան․ Տրիտոնը պտտվում է համաժամանակ (միշտ «նայում է» մոլորակին մի կողմով)։ Հիանալին այն է, որ դրա ուղեծիրը իդեալական շրջան է։ Ակնհայտ է, որ առաջ այն եղել է երկարաձգված (չնայած հայտնի չէ, թե ինչքան) և դրան «ուղղելու» համար շատ էներգիա է անհրաժեշտ եղել։ Այդ էներգիան, վերածվելով ջերմության, տաքացրել է Տրիտոնը, և մինչև հիմա դրա վրա կրիո- հրաբուխներ են լինում, որոնցից լավայի փոխարեն ժայթքում է հեղուկ ազոտ։ Հնարավոր է, որ մակերևույթի տակ դեռ մնացել է չսառած հեղուկ (ջուր ամոնիակի հետ -100օC)։ Ընդ որում, Տրիտոնի մակերևույթին այնքան ցուրտ է (-235oC), որ ազոտը, որը երկրային պայմաններում միայն գազ է, այնտեղ կարող է թափվել ձյան տեսքով։
Ուրանը և Նեպտունը շրջապատված են օղակներով, բայց այդ օղակները թույլ են և բաղկացած են մուգ մասնիկներից և չունեն այնպիսի տեսք, ինչպիսին Սատուրնի օղակները։ Ըստ նրա, թե ինչ բարակություն և ինչ հաստություն ունեն դրանց միջև ընկած հատվածները, երևում է, որ դրանք բոլորովին վերջերս մակընթացային ուժերի կողմից ավիրված փոքրիկ արբանյակների մնացորդներ են։
Ահա և ավարտվեց մեր ճամփորդությունը Արեգակնային համակարգի 8 մեծ մոլորակներով և դրանց լուսիներով։ Բայց Արեգակնային համակարգի գաղտիքներն ու հանելուկները սրանով իհարկե չեն վերջանում։

Leave a comment