Posted in Լրացուցիչ կրթություն

Արտեմիս հունական աստվածուհի

Հին հունական դիցաբանության մեջ Արտեմիսը որսի և պտղաբերության հավերժ երիտասարդ կույս աաստվածուհին է, մաքրաբարո և ծննդաբերող կանաց հովանավորը։ Նա Լետո աստվածուհու և Զևսի դուստրն էր, Ապոլոնի երկվորյակ քույրը։ Հին հռոմեական դիցաբանության մեջ Արտեմիսին համապատասխանում է Դիանա ասստվածուհին, իսկ հին հայկական դիցաբանության մեջ՝ Անահիտը։ Հին հույների համար Արտեմիսը լուսնի մարմնավորումն էր, իսկ Ապոլոնը՝ արեգակի։
Առասպելների մեջ Արտեմիսը չներող ու վրիժառու է։ Ըստ մի առասպելի Արտեմիսը Ապոլոնի հետ սպանում է Նիոբեի 14 երեխաներին, քանի որ Նիոբեն ծաղրել էր իրենց մորը՝ ասելով, որ նա ընդամենը երկու երեխա ունի, իսկ ինքը՝ 14։ Մեկ ուրիշ առասպելում իմանալով, որ Ալոդա եղբայրները ուզում են տապալել աստվածներին և առևանգել են Արեսին՝ Արտեմիսը վերածվում է եղնիկի և հայտվում նրանց միջև։ Փորձելով սպանել կենդանուն՝ եղբայրները նիզակով սպանում են միմյանց։ Մեկ այլ առասպելում որսորդ Ակտայոնը տեսնում է Արտեմիսին մերկ լողանալիս, և Արտեմիսը նրան վերածում է եղնիկի, և հենց որսորդի շները ուտում են նրան։ Մեկ այլ առասպելում Կալիդոնի թագավոր Օինեուսը տարեկան զոհաբերության օրը մոռանում է Արտեմիսին տալ առաջին պտուղները։ Դրա համար Արտեմիսը հսկա վարազ է ուղարկում՝ ոչինչացնելու քաղաքն ու հոտերը։ Արտեմիսը զայրացած էր նաև Ագամեմնոնի վրա, ով սպանում է նրա սուրբ եղնիկին և պարծենում, որ ինքը Արտեմիսից լավ որսորդ է։ Այդ պատճառով Արտեմիսը դադարեցնում է քամին և Ագամեմնոնի զորքերը խրվում են Բեոտիայի նավահանգստում։ Միայն այն բանից հետո երբ Ագամեմնոնը Արտեմիսին զոհաբերրում է իր դստերը՝ Իֆիգենիային, ում Արտեմիսը վերածում է եղնիկի, Արտեմիսը ներում է նրան և օգնում Տրոյական պատերազմում։
Արտեմիսի տաճարը Եփեսոս քաղաքում եղել է հին աշխարհի 7 հրաշալիքներից մեկը։ Ըստ ավանդության Եփեսոսի բնակիչ Հերոստրատը, ցանկանալով հավերժացնել իր անունը, հրդեհում է այն։ Հույները որոշում են չհիշատակել նրա անունը, սակայն նրա անունը մտնում է պատմության մեջ «Հերոստրատի փառք» դարձվածքով, որը նշանակում է «վատ արարքով հռչակավոր դառնալ»։

Leave a comment