Posted in Պատմություն

Մայիսի 10-15

Առաջադրանք 1

«Ժամանակ անիշխանության»

Ներկայացնել Խոսրով Երկրորդ,  Անակ Պարթևի հարաբերությունները:
Երբ հայոց գահին նստում է Խոսրով 2-րդը, պարսից արքան Հայաստան է ուղարկում Անակ Պարթևին, որպեսզի սպանի Խոսրովին։ Անակը ներկայանում է հայոց արքա Խոսրովին, իբր թե խուսափել է պարսից հետապնդումներից, և Խոսրովը նրան իր ընտանիքով ապաստան է տալիս։ 3 տարի անց Անակը դավադրաբար սպանում է Խոսրովին, իսկ Անակին սպանում են հայ զորականները։ Խոսրով 2-րդի որդի Տրդատին փախցնում են Հռոմ, իսկ Անակի որդի Գրիդորին՝ Կապադովկիա։

Հիմնավորել «Ժամանակ անիշխանության» ժամանակաշրջանը;
260-ական թվակաների կեսերից հայոց գահը զավթում են պարսից դրածո մի քանի թագաժառանգներ, դրա համար այդ ժամանակահատվածը կոչվել է «Ժամանակ անիշխանության»։

Պատմել զրադաշտականության մասին:
Զրադաշտականություն – հին իրանական դուալիստական կրոն, որը ծագել է ք.ա. 10-7-րդ դարերում Զրադաշտ (Զարատուշտրա) մարգարեի քարոզչության արդյունքում: Նա իրեն հռչակել էր գլխավոր աստծո՝ Ահուրամազդայի պատգամաբեր և մերժում էր հին աստվածություններ հանդիսացող դևերի պաշտամունքը: Նրա գրչին են վերագրում զրադաշտականների սուրբ գիրքը՝ «Ավեստայի» հնագույն մասը: Զրադաշտականության կենտրոնական գաղափարը երկու հավերժ հակադիր ուժերի՝ Ահուրամազդայի և Ահրիմանի, չարի ու բարու սկզբների պայքարի ճանաչումն է: Ահուրամազդան մարմնավորում է լույսը, բարին, ճշմարիտը և կյանքը, իսկ Ահրիմանը կամ Անհրա-Մայնյուն՝ խավարը, չարը, սուտը և մահը: Նրանց պայքարի ասպարեզը աշխարհն է, որը վերջիվերջո պետք է ավարտվի բարու սկզբի հաղթանակով:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն, էջ 126-127Զրադաշտականություն,  

Զրադաշտականություն

Առաջադրանք 2

Տրդատ Երրորդի գահակալությունը

Հիմնավորել Տրդատ Երրորդի մեծ պատիվների արժանանալը, հռոմեական կայսեր կողմից:
Տրդատը Հռոմում գտնվելիս ըմբշամարտի ասպարեզում հաղթել է օլիմպիական խաղերում։ Նա նաև մեծ սխրագործություններ է կատարել մարտադաշտում։ Ամենահիշարժանը նրա հաղթական մենամարտ էր գոթերի իշխանի նկատմամբ։ Դրա համար հռոմեական կայսրը թագադրում է Տրդատին և պարգևներով ու օգնական զորքով ճանապարհում Հայաստան։

Ներկայացնել կապը այս անձանց , հասկացությունների հետ Գրիգոր Լուսավորիչ, Հռիփսիմյաց կույսեր, քրիստոնեություն:
Գրիգոր լուսավորիչը Անակ Պարթևի որդին էր, ով սպանել էր Խոսրով 2-րդին՝ Տրդատի հորը։ Դրա համար Տրդատը նրան բանտարկում է Խոր Վիրապում։
Հռոմեցիների հետապնդումներից փախչելով՝ Հռիփսիմյանց կույսերը հասնում են Հայաստան։ Տրդատը սիրահարվում է Հռիփսիմեին, սակայն Հռիփսիմեն մերժում է արքայի սերը։ Հռիփսիմեն և մյուս կույսերը նահատակվում են, և դրա պատճառով Տրդատը ծանր հիվանդանում է։ Նրա քույր Խոսրովիդուխտին տեսիլք է երևում, որ Տրդատին և մյուս հիվանդներին կարող է բուժել միայն Գրիգորը։ Տրդատը հրամայում է ազատել նրան բանտից։ Խոր Վիրապից դուրս գալով՝ Գրիգորը բուժում է թագավորին ու պալատականերին և սկսում է քարոզել քրիստունեություն։

Ներկայացնել Մծբինի պայմանագրի նշանակությունը հայերի համար:
298 թ․ Մծբինում կնքվում են հռոմեապարսկական 40 ամյա խաղաղություն պայմանագիրը։ Մեծ հայքի թագավորությունը վերականգնում է իր ամբողջականությունը։ Տրդատ 3-րդ մեծը վերջնականապես հաստատվում է հայոց գահին։

Աղբյուրները՝ Հայոց պատմություն,, էջ 128-130,  Հայ հին վիպաշխարհ,

Մծբինի պայմանագիր

Posted in Հայոց լեզու

Վերաբերականներ

Վերաբերական կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են խոսողի վերաբերմունքը և երանգավորում են նախադասությունը կամ որևէ անդամ։ Ըստ իրենց արտահայտած վերաբերմունքային իմաստի վերաբերականները լինում են․

  1. հաստատական
  2. գնահատողական
  3. ժխտական
  4. սաստկական
  5. երկբայական
  6. սահմանափակման
  7. կամային
    8.զիջական
    Հաստատական վերաբերականներ։ Արտահայտում են խոսողի հաստատական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Հաստատական վերաբերականներն են՝ այո՛, արդարև, անշո՛ւշտ, իհարկե, իրավ, անպատճառ, անկասկած, անտարակույս, անպայման, իրոք, իրոք որ, իսկապես որ, հարկավ, հիրավի, իսկևիսկ։ Հաստատական երանգ են արտահայտում նաև որոշ կապակցություններ՝ առանց այլևայլության, ինչ էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչպես չէ,
    Գնահատողական վերաբերականներ: Արտահայտում են խոսողի խրախուսական, հավանության, զղջման կամ կարեկցական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Գնահատողական վերաբերականներն են՝ բարեբախտաբար, դժբախտաբար, ցավոք, տարաբախտաբար, ախր, չէ որ։
    Ժխտական վերաբերականներՈչ պատասխանական բառը և չէ ժխտական բայը գործածվելով ժխտական նախադասության հետ, շեշտում են ժխտումը և դառնում ժխտական վերաբերականներ։
    Սաստկական վերաբերականներ: Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սաստկական վերաբերականները շեշտում, սաստկական երանգ են հաղորդում նրան։ Սաստկական վերաբերականներն են՝ անգամ, էլ, ևեթ, հենց , մանավանդ, նամանավանդ, նույնիսկ, մինչև իսկ, մինչև անգամ։
    Երկբայական վերաբերականներ: Արտահայտում են խոսողի երկբայական, այսինքն թվացող կամ հավանական վերաբերմունքը եղելության կամ գործողության նկատմամբ։ Երկբայական վերաբերականներն են՝ արդյոք, ասես, ասես թե, գուցե, միգուցե, դիցուք, դիցուք թե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, իբր, իբր թե, իբր(և) թե, չլինի, չլինի թե և այլն։
    Սահմանափակման վերաբերականներ: Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սահմանափակման վերաբերականները առանձնացնում, սահմանազատում են նրան։ Սահմանափակման վերաբերականներն են գոնե, գեթ, լոկ, սոսկ, թեկուզ, միայն, միայն թե, միմիայն։
    Կամային՝ թող, ապա, հապա, մի և այլն.
    Զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այնուամենայնիվ, այսուհանդերձ և այլն։
    Ցուցական` ահա, ահավասիկ:

Վերաբերականները նախադասության անդամ չեն համարվում։

Վերաբերականներն առանձին հնչերանգով անջատվում են նախադասության անդամներից ստորակետով։
Օրինակ՝ Վարպետը, անշուշտ, ոսկի ձեռքեր ուներ: Արմենը, իմիջիայլոց, լավ երաժիշտ է;

Խոսողի հարցական վերաբերմունքն արտահայտող երկբայական վերաբերականների վրա դրվում է հարցական նշան։
Օր.՝ Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ: (Ե. Չ.) 

Առաջադրանք:
1.Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։

Դժբախտաբար,  անկասկած, արդարև, անշուշտ, միայն, ահավասիկ, ի դեպ,
անպատճառ, ահա, անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ, չէ՛, գուցե, երևի,
իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք,
երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, գոնե, կարծես թե,
սոսկ, միայն թե, անկասկած, հապա մի, համենայն դեպս, այսուհանդերձ։

հաստատական
գնահատողական
ժխտական
սաստկական
երկբայական
սահմանափակման
կամային
զիջական
ցուցական


2. Կազմել նախադասություններ` գործածելով անկասկած, նույնիսկ, այնուամենայնիվ, կարծես թե, ցավոք, իրոք, մանավանդ, միմիայն վերաբերականները:
Անկասկած նա կկատարի այդ աշխատանքը։
Նույնիսկ նա չկարողացավ լուծել այդ խնդիրը։
Այնուամենայնիվ ես որոշեցի օգնել նրան։
Կարծես թե մութը ընկել է։
Ցավոք այն հյուրանոցը փակվել է։
Իրոք սա շատ հետաքրքիր ֆիլմ է։
Մանավանդ նա շատ էր սիրում խմել թեյ։
Միմիայն նա էր, որ չեր վնասվել։


3.Բառաշարքում գտնել իմաստով իրար մոտ վերաբերականները:

Իհարկե, անկասկած, ասես, լոկ, դժբախտաբար, իրավամբ, հիրավի, միայն, տարաբախտաբար, անշուշտ, անտարակույս, կարծես:

իհարկե-անշուշտ
անկասկած-անտարակույս
իրավամբ-հիրավի
ասես-կարծես
լոկ-միայն