Posted in Պատմություն

Ամափոփիչ աշխատանք պատմություն

Ուսումնական տարվա ամփոփում

«Պատմություն» առարկա

Մեկ տարի ուսումնասիրելուց հետո մի քանի նախադասությամբ ներկայացրու՝ ինչու ենք ուսումնասիրում «Պատմություն» առարկան:

1. .Ինչ անուններով է հայտի համահայկական առաջին թագավորությունը: Թվարկիր նրա հզոր արքաներին, ինչով են նրանք հայտնի, քո կարծիքով որն է դրա անկման գլխավոր պատճառները:

Վանի թագավորությունը համահայկական առաջին թագավորությունն էր, որը կոչվել է նաև «Բիայնիլի», «Նաիրի», «Ուրարտու», «Արարատյան թագավորություն» անուններով։

Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին։ Նրան հաջորդել է Լուտիպրին մ.թ.ա. 844-834թթ., այնուհետև Սարդուրի Ա-ն, որը մ․թ․ա․ 830-ական հզորացրել է երկիրը և Վանա լճի ափին հիմնել Վան (Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը։ Սարդուրի Ա-ին հաջորդում է Իշպուինին, որը իր որդի Մենուայի հետ իրականացնում է մի շարք բարեփոխումներ և շարունակում հզորացնել երկիրը։ Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին է հասել Արգիշտի Ա-ի գահակալման ժամանակաշրջանում (մ.թ.ա. 786-764)։ Նա կազմակերպել է մի շարք արշավանքներ դեպի Ասորեստան և այլ երկներ։ Նա շրջափակման մեջ է գցել Ասորեստանը, որի հետևանքով հակառակորդի զորավարները սարսափում էին նրանից և ասում, որ «նրա անունը հնչում է ինչպես ծանր հողմ»։ Արգիշտի Ա-ից հետո գահը անցնում է նրա որդի Սարդուրի Բ-ին, որը նույնպես շարունակում է տարածքային նվաճումները։

Սարդուրի Բ-ից հետո երկրում սկսում է անկման ժամանակաշրջան, որի ժամանակ գահակալում են Ռուսա Ա-ն, Արգիշտի Բ-ն, Ռուսա Բ-ն, Սարդուրի Գ-ն, Սարդուրի Դ-ն, Էրիմենան, Ռուսա Գ-ն և Ռուսա Դ-ն։ Այդ ժամանակաշրջանում երկրի սահմանները փոքրանում են և ընգրկում են Վանա լճի ավազանն ու Արարատյան դաշտը։ Թագավորության թուլացմանը նպաստել են նաև հյուսիսից արշավող սկյութական ցեղերը։ Թագավորությունը վերջնական անկում է ապրում մ․թ․ա 590 թվականին։


2. Ք.Ա. VII դարի վերջին ձևավորվեց երկրորդ համահայկական թագավորությունը: Ով է նրա հիմնադիր արքան, ով է նրա անվանադիր արքան:Ինչպես է բնութագրել Տիգրան Երվանդյանին Մովսես Խորենացին:

Ըստ Խորենացու՝ համահայկական 2-րդ թագավորության առաջին թագավորը եղել է Պարույր Սկայորդին։ Նա թագավոր է հռչակվում Ք․ա 612 թ․։ Նրա մահից հետո իր ազգական Երվանդ Սակավակյացը Ք․ա 580 թ․ ստեղծեց իր անունով հայկական նոր թագավորություն՝ Երվանդունիներ։ Մովսես Խորենացին գրել է, որ Տիգրան Երվանդյանը հայոց թագավորներից ամենահզորն էր, ամենախոհեմն ու ամենաքաջը։ Քերթողահայրը, նկարագրելով Տիգրանի թագավորության շրջանը, նշում է, որ նրա օրոք հայոց աշխարհը լի էր ճոխությամբ, գեղեցկությամբ ու լիությամբ։ Նա հայոց բանակը վերափոխեց և կուռ մարտական միավոր սարքեց, որից սարսափում էին հայոց թշնամիները։ Տիգրանն իր բանակով Հայաստանն ազատեց օտարի լծից, իր քաջությամբ ու արիությամբ բարձրացրեց հայոց հարգն ու պատիվ աշխարհում, շենություն ու խաղաղություն բերեց հայոց աշխարհին։ Նա նաև արդարամիտ ու արդարադատ թագավոր էր, չէր արհամարհում նվաստներին, չէր նախանձում լավագույններին, և հայոց աշխարհում բոլորը վայելում էին արքայի բարեհաճությունն ու հովանավորությունը։ Նկարագրելով արքայի արտաքինը՝ Խորենացին գրել է, որ նա գանգրահեր, խարտյաշ, գունեղ դեմքով, մեղմահայացք, թիկնեղ ու վայելչակազ տղամարդ էր։ Տիգրան արքան պարկեշտ էր, չափավոր ուտել-խմելու մեջ, վարքով զուսպ էր, խրախճանքների մեջ՝ օրինավոր։

3. Ք.Ա. II դարում Հայաստանում հաստատվում է նոր թագավորական հարստություն: Որ արքայատոհմի մասին է խոսքը: Թվարկիր նրա հզոր արքաներին, ինչով են նրանք հայտնի, քո կարծիքով որն է դրա անկման գլխավոր պատճառները:

Արտաշեսյանների թագավորությունը Մեծ Հայքի 3 թագավորական հարստություններից է։ Արտաշեսյան դինաստիայի հիմնած պետությունը Հայկական լեռնաշխարհի տարածքում գոյատևել է շուրջ 2 դար՝ մ.թ.ա. 189 — մ.թ. 1: Տարածքը կազմել է նվազագույնը 250 000 քառ. կմ (Արտաշես Բարեպաշտի գահակալման առաջին տարիներին), առավելագույնը՝ 3 000 000 քառ. կմ՝ Տիգրան Մեծի օրոք։

Արտաշես Առաջինը (մ․թ․ա 189-մ․թ․ա 160) կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։ Պահպանվել են գյուղերի և ագարակների հողաբաժան սահմանաքարերից մի քանիսը, որոնք ունեն Արտաշես Ա անունով արամեերեն արձանագրություններ։ Արտաշես Ա երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների, որոնք կառավարել են ստրատեգոսները։ Արտաշես Ա մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Խրախուսել է քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը։
Տիգրան Բ Արտաշեսյանը՝ Տիգրան Մեծը (մ․թ․ա․95-մ․թ․ա․ 55թթ․) նախնիներից ժառանգում է կայացած պետություն և մարտունակ բանակ, որի միջոցով էլ կարողանում է իրականացնել հայրենիքի հզորացման և աշխարհակալ տիրակալության ստեղծման իր սկզբունքային ծրագրերը։ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից  մինչև  Միջագետքի անապատները։ Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը․ ենթակա երկրներով հանդերձ այն զբաղեցնում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ տարածք և տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։ Տիգրանյան Հայաստանը հելլենիստական պետություն էր, որտեղ խոսում էին 15-ից ավելի լեզուներով։ Աշխարհակալության ամենազարգացած շրջանը Անտիոքն էր, որը համարվում էր միջազգային առևտրական ուղի։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր, որից 120 հազարը կազմում էին բուն հայկական ուժերը։ Տիգրանը, սակայն, կորցնում է իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ազդեցիկ Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։ Օրեցօր բարգավաճող Հայոց թագավորության զարթոնքն արգելակելու նպատակով երբեմնի հակառակորդները դաշինք են կնքում և շարունակական պատերազմներից հետո՝ մ․թ․ա․ 66թ․, պաշարում հայոց թագավորանիստ-ոստան Արտաշատը։ Այնուամենայնիվ, բանակցությունների արդյունքում կնքված Արտաշատի պայմանագրով Հայաստանը շարունակում էր պահպանել իր տարածքային ամբողջականությունը (15 նահանգները) և նույնիսկ որոշ նվաճյալ հողեր։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներն անցնում են համեմատականորեն խաղաղ աշխարհաքաղաքական պայմաններում․ զարկ է տրվում տնտեսությանը, մշակույթին և քաղաքաշինությանը։ Մ․թ․ա․ 80-70-ական թթ․ Արևմտյան Տիգրիսի ափին՝ Աղձնիք նահանգում, վերջինս հիմնադրում է Տիգրանակերտ քաղաքը, որը դառնում է հայոց նոր մայրաքաղաքը։ Տիգրանն իր անունով քաղաքներ է հիմնադրել նաև այլ վայրերում, այդ թվում՝ Արցախում։

1թ․ հյուսիսային լեռնականների դեմ մղված պատերազմում հայոց արքան զոհվեց, իսկ թագուհի Էրատոն հրաժարվեց գահից։ Այդպես անկում ապրեց Արտաշեսյան արքայատոհմը։


4. Ներկայացրու «Մշակույթ» հասկացությունը:
Հնագույն շրջանից մշակույթի ինչ նմուշներ են մեզ հասել: Ում շնորհիվ է մեզ հասել հայկական առասպելների մեծ մասը; Ներկայացրու առասպելներից ամենադուր եկածը:

Մշակույթը հասարակության և մարդու պատմական զարգացման որոշակի մակարդակ է, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով։ Մշակույթը կենտրոնական հայեցակարգ է մարդաբանության մեջ և ներառում է այն բոլոր երևույթները, որ սոցիալական ուսուցման միջոցով փոխանցվում են մարդկային հասարակություններում։ Մշակույթն ընդգրկում է ոչ միայն մարդկանց գործունեության առարկայական արդյունքները (մեքենաներ, շինություններ, արվեստի ստեղծագործություններ և այլն ), այլև սուբյեկտիվ մարդկային ուժերն ու ընդունակությունները, որոնք իրականացվում են գործունեության մեջ (գիտելիքներ, ունակություններ, մասնագիտական հմտություններ, աշխարհայացք և այլն)։ Նյութականը մարդկանց կողմից պատրաստված իրերն են, օրինակ՝ զարդեր, արձաններ, ժայռապտկերներ և այլն։ Իսկ հոգևորը մարդկանց կողմից հորնված բաներն են, որոնք չես կարող շոշափե,լ օրինակ՝ երգեր, պարեր, առասպելներ, էպոսներ և այլն։

Առասպելները մեզ հասել են Մովսես Խորենացու շնորհիվ։

Արտաշես և Արտավազդ
Արտաշեսի որդի Արտավազդը երբ մեծանում է, դառնում է քաջ, ինքնահավան և հպարտ արքայազն։ Հոր մահվան ժամանակ, երբ շատերը ինքնակամ սպանվում էին իրենց թագավորի համար, Արտավազդը ասում է․«Դու գնում ես և ամբողջ երկիրը քեզ հետ ես տանում, ես ավերակների վրա ու՞մ թագավորեմ»։ Արտաշեսը անիծում է որդուն՝ ասելով․«Երբ դու որսի գնաս Մասիսն ի վեր, քաջքերը թող քեզ բռնեն ու տանեն, այնտեղ մնաս ու լույս չտեսնես»։ Շուտով հոր անեծքը կատարվում է։

5.Համաշխարհային պատմությունից ներկայացրու, հիմնավորիր քո ամենադուր եկած թեման:
Պատմության նախագիծ, Ճապոնիա

Մի քանի նախադասությամբ ներկայացրու այս ուսումնական տարվա ընթացքում

.ամենադուր եկած թեման
Ինձ ամենաշատը դուր եկավ նախագիծը Ճապոնիայի մասին։

.քո նոր բացահայտումները
Մենք բացահայտեցինք հայկական թագավորությաններն ու թագավորներին, Եգիպտոսը, Հունաստանը, Հռոմը և այլն։

.ինչ թեմաներ կցանկանայիր ուսումնասիրել
Անգլիայի պատմությունը։

Ստորև ներկայացրու թվարկված ամիսների հաշվետու ամփոփումները:

Սեպտեմբեր

Հոկտեմբեր
Պատմության ամփոփում

Նոյեմբեր
Պատմության ամփոփում

Դեկտեմբեր
Պատմության ամփոփում

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

10 բալանոց գնահատման սանդղաակով գնահատիր այս տարվա քո աշխատանքը:
9

«Պատմություն» առարկայի դասավանդման, թեմաների հետ կապված ինչ առաջարկություններ ունես։

Չունեմ

Posted in Հայոց լեզու

Ստեղծագործական պատում: Դպրոցական վեց տարիներս

Ես արդեն ավարտում եմ 6-րդ դասարանը։ Ես չեմ ուզում հիշել իմ առաջին և երկրոդ դասրանները, որովհետև իմ համար այդ տարիները դժողք էին։ Ես առաջին և երկրոդ դասարաններում սովորել եմ 181 դպրոցում և հետո եկա Մխիթար Սեբաստացի կրթահամալիր։ Ես սկսեցի ընկերներ ձեռք բերել, և դա ինձ համար ձեռքբերում էր, քանի որ 181 դպրոցում ոչ մի ընկեր չունեի։ Իմ առաջվա դպրոցում միակ բանը, որ ինձ դուր էր եկել, այն էր, որ գնացել էինք Փոքրիկ Էյնշտեյնի թանգարան։ Իմ առաջվա դպրոցում շատ քիչ էին ճամփորդում։ Հիմա այս դպրոցում շատ-շատ ենք ճամփորդում։ Իմ առաջվա դպրոցում ուսուցիչը պետք է աշակերտների աստվածը լիներ, իսկ այս դպրոցում ուսուցիչը շատ անմիջական է և ընկերական։ Իմ ամենչստացվածը երրորդ դասարան էր, որովհետև նորեկ էի և շատ բաներ դեռ չգիտեի։ Իմ համար ամենաարդյունավետ տարին 6-րդ դասարան էր, որովհետև գիտակցեցի իմ հետաքրքրությունները և սկսեցի ընդլայնել իմ գիելիքները դրանց վերաբերյալ․ տեխնիկային վերաբերվող անգլերեն տեսահոլովակներ դիտելով՝ ես բարելավեցի և՜ իմ անգլերենը և՜ տեխնիկային վերաբերող գիտելիքներս։ Իմ կարծիքով ես ճիշտ արեցի, որ տեղափոխվեցի այս դպրոց։

Posted in Հայոց լեզու

Գործնական քերականություն

  1. Բառաշարքում ընդգծել բայերը:
    Զրնգալ, գազազել, սիրեցյալ, գրոհել, ծխալ, բզզալ, հավելյալ, ջահել, կարդալ, ուղեկալ, շանթարգել, ալարել, կանխակալ:
  2. Բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր գոյական:
    Հաճախորդ, անձրևորդ, բացատ, բաճկոն, բանվոր, ծամոն, լուսադեմ, գրպան, իշխան:
  3. Բառաշարքում ընդգծել 5 բարդածանցավոր գոյական:
    Քարածուխ, կրակմարիչ, քաղաքագիտություն, դիմափոշի, դիտորդ, ջրասուզակ, տասնամյակ, լեռնաշխարհ, սփյուռքահայ:
  4. Բառաշարքում ընդգծել հոգնակի թվով 5 գոյական:
    Գրաբեր, սուսեր, գրքեր, լապտեր, կայքեր, հրավեր, պարկեր, երկնաքեր, նվեր, թիեր:
  5. Բառաշարքում ընդգծել գերադրական աստիճանի 5 ածական:
    Խստագույն, շագանակագույն, չարագույն, հզորագույն, նռնագույն, բոցագույն, փոքրագույն, լավագույն, ցորնագույն:
  6. Բառաշարքում առանձնացնել 5 դասական թվական:
    Քսանմեկերորդ, հարյուր մեկ, մեկ չորրորդ, առաջին, չորրորդ, հնգյակ, հարյուրերորդ, երեք քառորդ, իններորդ:
  7. Բառաշարքում առանձնացնել 3-ական տեղի, ժամանակի, ձևի, չափի մակբայ:
    Գաղտագողի, շուրջբոլորը, օրեցօր, ամենուրեք, ամենևին, շատ, բարեկամաբար, այժմ, արագ-արագ, ներքև, հավիտյան, ամբողջովին:
    տեղ
    ժամանակ
    ձև
    չափ
  8. Բառաշարքում առանձնացնել 5 հետադրություն:
    Հանուն, առթիվ, պես, առանց, նկատմամբ, նախքան, հօգուտ, հետ, համար: