Posted in Պատմություն

Պատմություն 28-5

Խեթական պետություն, Միտանի պետություն
Մ․թ․ա 3 հազարամյակի վերջին Փոքր Ասիա թերակղզում ապրող խմբերը ստեղծեցին փոքր պետություններ։ Մ․թ․ա 17-րդ դ․ այդ պետությունների միջև սկսված պայքարն ավարտվեց Լաբարնա արքայի հաղթանակով։ Մայրաքաղաք հռչակվեց Խաթթուսասը։ Հաջորդ արքան նվաճեց ամբողջ Փոքր Ասիան, և ստեղծվեց Խեթական մեծ թագավորությունը։ Մ․թ․ա 14-13-րդ դդ․ Խեթական տերությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Խեթերը նվաճեցին Միատանին, հասան մինչև Եգիպտոսի սահմանները։ Մ․թ․ա 12-րդ դ․ Խեթական պետությունն անկում ապրեց։
Խուռիները Առաջավոր Ասիայի զարգացած մշակույթ ունեցող ժողովուրդներից էին։ Նրանք տարածված էին Միագետքում, Փոքր Ասիայում, Ասորիքում և Հայկական լեռնաշխահի մի մասում։ Մ․թ․ա 16-րդ դ․ նրանք Ասորիքի և Միջագետքի հյուսիսում հիմնեցին Միտանի պետությունը։
Խեթեր
Խեթերի առասպելական պատկերցումների մեծ մասը կազմել են խատտերի պատկերացումները, ովքեր հանդիսացել են Խեթական թագավորության բնակիչները։ Բացի դրանից Խեթական դիցաբանության մեջ երևում են լուվիական, խուրիտական ազդեցությունը, որոնք ներթափանցել են խեթական թագավորության տարբեր շրջաններից։ Խեթական թագավորության հիմնական մասը եղել է հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող լեզուներով խոսող բնակչությունը։
Խեթերը, ովքեր պաշտում են երկգլխանի արծվին
Խեթերի կրոնը մոտ հազար աստվածների և կուռքերի խառնուրդ էր։ Գերագույնը ամպրոպի աստվածն էր՝ Թեշուբը, որը պատկերված էր մի ձեռքում ամպրոպաբեր գավազանով, մյուսում՝ երկսայր կացնով, մորուքով, ցլերով լծված մեծանիվ կառքով։ Եղանակի աստվածը Դատան էր։ Գլխավոր իգական աստվածությունը հայտնի էր Հռեա, Կիբելա անուններով, ովքեր երկար հագուստներով էին և թագը գլխին։ Կիբելան (բարձր, սուր, ութանկյուն գլխարկով) բնության, զարթոնքի, պտղաբերության, ամենայն արարածների մայրն էր։ Նա բնակվել է բարձր լեռների կատարներին, շրջել առյուծներ և հովազներ լծած կառքով։ Տաճարներից մեկում գտնվել են սֆինքսներ։ Դրանցից մեկի վրա երկգլխանի արծվի բարձրաքանդակ է եղել, որը բազմիցս է հանդիպում խեթերի մոտ։ Մեզ քաջ հայտնի երկգլխանի առյուծը նույնպես գալիս է խեթերից։

Փյունիկյան պետությունները (թարգմանություն)
Փյունիկիան ոչ մեծ թագավորություն է եղել Միջերկրական ծովի արևմտյան ափին։ Փյունիկեցիներն են աշխարհին տվել այբուբենը, առաջնակարգ նավեր և այլն։ Ովքեր են եղել Փյունիկյան թագավորության առաջին բնակիչները, հայտնի չէ, սակայն նրանց նախնիները բնակվել են այդ տարածքում դեռևես մ․թ․ա 3-րդ հազարամյակին։ Այդ տարեթվից է սկսվում քաղաքային քաղաքակրթության պատմությունը։ Բնակլիմայական պայմանների շնորհիվ զարգացած է եղել գյուղատնտեսությունը։ Նրանք աճեցրել են ձիթապտուղ, արմավ, խաղող, պահել են կովեր և ոչխարներ։ Խոշոր քաղաքներից ամենահայտնիները եղել են ՈՒգարիտը, Արվադը, Բիբլը, Տիրը և Սիդոնը։ Քանի որ երկրի տարածքը փոքր է եղել, տները շատ խիտ են կառուցվել։ Մեծ մասամբ կառուցվել են երհարկանի, երբեմն նաև վեցհարկանի (Կարթագենում) և նույնիսկ ավելի բարձրահարկ շինությունները։ Երկրի գլխավոր եկամտի աղբյուրը առևտուրն էր, քանի որ այստեղով էին անցնում ամբողջ Առաջավոր Ասիայի առևտրային ճանապարները։ Երկիրը հարուստ էր փայտանյութով, որով մատակարարում էր Եգիպտոսին։ Փյունիկեցիները առաջինն են արտադրել մանուշակագույն ներկ, որը ստացել են հատուկ տեսակի խեցեմորթներից և դրանցով ներկել են կտորները։ Բարձր էին գնահատվում Փյունիկյայի արհեստավորների բռոնզե, արծաթե և ապակե իրերը։ Նրանք հարևաններից ներկրում էին արծաթ, երկաթ, արճիճ և պղինձ։
Փյունիկեցիները հեթանոս էին։ Գլխավոր աստվածը Էլն էր, որը բառացի նշանակում էր «աստված»։ Նրա կերպարը կապված էր ցլի և արևի պաշտամունքի հետ։ Նրա կինը Էլատն էր՝ «աստվածուհին»։ Ամենահայտնի աստվածը Բաալն էր։ Նա համարվում էր հավերժ երիտասարդ անհաղթ աստված-մարտիկ, ով հակադրոմ էր խաղաղությունն ու կարգուկանոնը քաոսին ու ավերածությանը։ Փյունիկեցիները պաշտում էին նաև Ռեսեֆին՝ կրակի, կայծակի և ժանտախտի հովանավորին, և պտղաբերության աստված Դագոնին։ «Քաղաքի աստվածը» Մելկարտն էր, ով պաշտպանում էր նավագնացներին և գաղութարարներին։ Մոլոխ աստծու անվան հետ կապվում են մարդկային զոհաբերությունները, հատկապես երեխաների, ում վառում էին։ Կին աստվածներից ամենապաշտելին Աստարտան էր, ով հովանավորում էր պտղաբերությունը, սերը, ընտանեկան օջախը, վերածնունդն ու հաջողությունը։

Ասորեստանի վերելքը
Մ․թ․ա 20-րդ դ․ հյուսիսային Միջագետքում՝ Աշշուր քաղաքի շուրջը, ստեղծվեց նոր պետություն՝ Ասորեստանը։ Մ․թ․ա 13-12-րդ դդ․ այն վերելք ապրեց։ Դրա սահմանները հասան մինչև Ասորիք և Բաբելոն։ Մ․թ․ա 8-րդ դ․ այն թուլացավ։ Սակայն նույն դարի վերջի կրկին հզորացավ հատկապես Թիգլաթպալասար 3-րդ արքայի օրոք, ով կատարեց ռազմական բարեփոխումներ և ստեղծեց արհեստավարժ բանակ։ Այդ բարեփոխումների շնորհիվ նա կարողացավ կանգնեցնել Վանի թագավորության առաջընթացը։ Իսկ Սարգոն 2-րդը արշավանք ձեռնարկեց դեպի Հայկական լեռնաշխարհ, նվաճեց Սիրիան, Փոքր Ասիայի արևելքը և Եգիպտոսը։

Բաբելոն
Երկար ժամանակ Ասորեստանի տիրապետության տակ գտնվելուց հետո մ․թ․ա 7-րդ դ․ վերջին Բաբելոնը հզորացավ։ Նա դաշնակցեց Մարաստանի և հայոց թագավոր Պարույր Հայկազունու հետ։ Նրանք գրավեցին Նինվեն և վերջ տվեցին Ասորեստանին։ Բաբելոնը հզորագույն պետություն դարձավ Նաբուգոդոնոսոր արքայի օրոք։ Այն տարածվում էր Իրանական սարահարթից մինչև Միջերկրական ծով։ Նաբուգոդոնոսորը հայտնի էր իր շինարարական գործունեությամբ։ Հին աշխարհի հրաշալիքներից երկուսը՝ Բաբեոնի աշտարակը և Շամիրամի կախովի այգիները, ստեղծվել են նրա օրոք։

Հին Չինաստան, Ցին կայսրություն (թարգմանություն)
Մ․թ․ա 1-ին հազարամյակի 2-րդ կեսը Հին Չինաստանում կոչվել է Չունգո՝ Պայքարող թագավոորություն, քանի որ դա փոքր թագավորությունների միջև հարատև պատերազմների դարաշրջան էր։ Ժամանակի ընթացքում դրանցից աչքի ընկան 7 ամենաուժեղները՝ Չու, Ցին, Վեյ, Չժաո, Խան, Ցի, Յան, ոորոնք ենթարկեցին հարևաններին և շարունակեցիին պայքարել Չժոու կայսրությանը տիրանալու համար։ Մ․թ․ա 3-րդ դ․ այդ փոքր թագավորությունները միացան, և ստեղծվեց մեկ կայսրություն՝ Ցին դինաստիայի գլխավորությամբ։ Այդ դինաստիան միավորված Չինաստանում իշխեց 11 տարի, որի ընթացքում Չինաստանում բազմաթիվ բարեփոխումներ եղան։ Դրան հաջորդեց Խան դինաստիան, որը ոչ միայն չանտեսեց ու չջնջեց այն, ինչ արել էր առաջին կայսր Ցին Շիխուանդին, այլ պահպանեց և ավելի զարգացրեց դրանք։ Մ․թ․ա 3-դ դարում ձևավորված Հին Չինական կայսրությունը գոյատևեց մինչև մ․թ․ա 2-րդ դար, երբ որոշ նշանակալից փոփոխություններ տարանն այն դեպի ճգնաժամ և փլուզում։
Չնայած Ցին թագավորությունը գտվում էր հյուսիսում, ուներ ոչ բարեբեր հողեր և շրջապատավեծ էր բազմաթիվ քոչվոր ցեղերով, սակայն շրջապատված լինելով բնական ամրություններով՝ Խուանխե գետով և լեռնաշղթաներով, այն պաշտպանված էր հարձակումներից և հարմար դիրք ուներ հարևանների վրա հարձակվելու համար։ Ցին թագավորության տարածքով անցնում էին կարևոր առևտրային ուղիներ, և արևտուրը դարձավ երկրի հարստացման աղբյուրներից մեկը։ Ցին կայսրությունից արտահանվում էին երկաթ, երկաթե իրեր, աղ և մետաքս, ներկրվում էին մորթի, կաշի և ստրուկներ։ Սյաո Գունի տիրապետության օրոք սկսվում է ՑԻն կայսրության ամրապնդումը։ Մ․թ․ա 4-րդ դ․ Շան Յանը անցկացրեց մի շարք բարեփոխումներ, որոնցից առաջինը հողային բարեփոխումն էր, ըստ որի հողը կարելի էր ազատ վաճառել և գնել, կայսրությունը բաժանվեց կոմսությունների (սյաներ)։ Երկրորդը հարկային բարեփոխումն էր, ըստ որի բերքի 1/10 մասի փոխարեն հարկը հավաքվում էր ըստ մշակվող հողատարածքի։ Ըստ զինվորական բարեփոխումների բանակը վերակազմավորվեց և վերազինվեց, որի հետևանքով այն դարձավ ամենահզոր և մարտունակ բանակը ամբողջ կայսրությունում։ Կայսրության վերջնական կազմավորումը կապված է Ին Չժենի անվան հետ։ Երկարատև պայքարից հետո նա իրեն է ենթարկում բուլոր մանր թագավորությունները, և մ․թ․ա 221 թ․ վերջնականապես ստեղծվում է Ցին կայսրությունը։ Ին Չժենը իր համար ընտրեց նոր տիտղոս՝ խուանդի։ Հետագյում նրան անվանում են Ցին Շիխուանդի, որը բառացի նշանակում է «Ցին կայսրության առաջին կայսր»։
Չինացիները մեծ հարգանք են տածել բոժոժի և մետաքսագործության հանդեպ։ Թթենին համարվել է սուրբ ծառ, որը արևի և պտղաբերության անձնավորումն էր։ Դրանց մոտ էին կատարվում Նախամորը նվիրված ծեսերը։ Ըստ լեգենդի՝ թթենու բնի մեջ է գտնվել մանուկ Ինը, ով դարձել է Չինաստանի առաջին դինաստիայի հիմանդիրը։ Բոժոժի աստվածուհին համարվել է մի կին, ով ծնկա- չոք նստած է ծառի մոտ և մետաքսի թել է մանում։
Մ․թ․ա 6-րդ դ․ Ցզին թագավորությունում հայտնվել են առաջին մետաղադրամները։ Տարբեր թագավորություներում փողերն ունեցել են տարբեր ձև․ Չուում՝ քառակուսի, Ցիում և Յանում՝ թրաձև, Չժաոյում, Խանում և Վեյում՝ բահաձև, Ցինում՝ մեծ մետաղադրամներ մեջտեղում քառակուսի անցքով։
Հին Չինաստանում զարգացած էր գրչության տեխնոլոգիան։ Չինացիները բամբուկի ցողունները վերածում էին բարակ տախտակների, տուշով վրան գրում հիերոգլիֆներ՝ վերից վար։ Ապա հերթով շարելով դրանք՝ ամրացնում էին կաշվե ժապավենով՝ ստանալով երկար կտոր, որ կարելի էր հեշտ փաթաթել։ Այդպիսին էր հին չինական գիրքը, որը հաճախ գրված էր մի քանի փաթույթների (ցզյուան) վրա և ոլորված պահվում էր կավե տարայում՝ կայսերական գրադարանի քարե խորշերի մեջ։
Հին Չինաստանում ամենահայտնի ուսմունքներն էին դաոսիզմը, կոնֆուցիականությունը և ֆացզյան։ Դաոսիզմի հիմնադիրը համարվում է իմաստուն Լաո-ցզին, ով ապրել է մ․թ․ա 5-4-րդ դդ․։ «Դաոյի և դէյի մասին գրքում» նա բողոքում է հարկային ճնշումների ու կործանումների դեմ։ Քննադատելով հարստությունը, ճոխությունն ու ազնվականությունը՝ Լաո-ցզին բողոքում էր ընդդեմ կամայականության, դաժանության, պատերազմի և բռնության։ Դոսիզմի գաղափարախոսությունը վերադարձն էր դեպի պարզունակ համայք։ Սակայ Լաո-ցզին քարոզում էր չպայքարել՝ առաջ բերելով «անգործության» թեորիան, ըստ որի մարդը պետք է ենթարկվի Դաոյին՝ կյանքի բնական հունին։ Կոնֆուցիականությունը հայտնվել է որպես քաղաքական-էթիկական ուսմունք մ․թ․ա․ 6-5-րդ դդ․։ Դրա հիմնադիրը համարվում է քարոզիչ Կուն-ցզին։ Այն արիստոկրատիայի գաղափարախոսություն էր, որը արդարացնում էր իրերի հնուց եկած դասավորությունը և բացասական էր վերաբերվում ոչ ազնվական մարդկանց հարստացմանն և մեծարամանը։ Ըստ Կոնֆուցիի ուսմունքի յուրաքանչյուր մարդ պետք է ունենեա իր կոնկրետ տեղը հասարակության մեջ։ Ֆացզյա ուսմունքի ծաղկման շրջանը մ․թ․ա 4-3-րդ դդ․ էր։ Այս ուսմունքի ամենահայտնի ներկայացուցիչներն էին Շան Յանը և Խան ֆեյը։ Նարնք հանդես էին գալիս ի օգուտ հողային մասնավոր սեփականության, թագավորություների միջև պատերազմների դադարեցման և ժամանաակի պահանջներին բավարարող բարեփոխումների։ Նրանք են առաջ քաշել «իրավաբանական օրենքի» գաղափարը՝ որպես պետական կառավարման գործիք։
Հին Չինաստանը հայտնի էր իր արհեստավորներով բազմաթիվ ճուղերում՝ մետաղաձուլություն, ատաղձագործություն, ոսկերչություն, զինագործություն, սայլագործություն, կերամիկա, ջուլհակություն, ամբարտակների կառուցում և այլն։ Հի Չինաստանը մարդկությանը նվիրել է բազմաթիվ օգտակար գյուտեր՝ կողմնացույց, թուղթ, քսիլոգրաֆիա (փայտի վրա փորագրություն), մետաքս, թեյ, բրինձ, կորեկ, սոյա, լապշա, ասեղնաբուժություն և այլն։

Առաջադրանք 2
Հնդկաստան
Արդեն մ․թ․ա 3-րդ հազարամյակում Հնդկաստանում գոյություն ունեին Մոհենջոդարոյի և և Խապպայի զարգացած երկրագործական հասարակությունները։ Մ․թ․ա 17-րդ դարում Հնդկաստան ներխուժեցին ռազմատենչ արիական ցեղերը։ Ովքե՞ր էին արիացիները իրականում։ Նրանք Հնդկաստանի և Իրանի հնագույն ժողովուրդներն էին, ովքեր խոսում էին արիական լեզուներով, որը պատկանում էր հնդեվրոպական լեզվաընտանիքին։ Ըստ մի քանի վարկածների «արի» բառը նշանակել է 1․ «քոչվոր» կամ «հողագործ», 2․ «բարեկամ» կամ «թշնամի», 3․ «ազատածին» կամ «ազնվական»։
Հին հնդիկների պատկերացմամբ մարդիկ առաջացել էին աստծու ստեղծած առաջին մարդու՝ Պուրուշիի մարմնի որևէ մասից։ Ըստ այդ պատկերացման՝ մարդիկ բաժանվում էին հասարակական խմբերի՝ վարնաների։ Քրմերը ստեղծվել էին աստծու շուրթերից։ Ռազմիկները ստեղծվել էին աստծու ձեռքերից։ Արտադրողները՝ երկրագործները, արհեստավորներն ու առևտրականները, ստեղծվել էին աստծու ազդրերից։ Ստրուկները և հողազուրկ աղքատները ստեղծվել էին աստծու ցեխոտ ոտքերից։
Մ․թ․ա 4-րդ դ․ վերջին Ալեքսանդր Մակեդոնացին նվաճեց Հնդկաստանը։ Սակայն նրա վերադարձից հետո հնդիկները ապստամբեցին և ստեղծեցին մի շարք պետություններ, որոնցից ամենահզորը Մաուրյան պետությունն էր։ Մ․թ․ա 3-րդ դ․ Աշոկա արքայի օրոք այն հասավ իր հզորության գագաթնակետին։