Posted in Պատմություն

Պատմություն 6-12

1․ Մ․թ․ա 6-2-րդ դդ․ Հայաստանում նշանակալից իրադարձությունները, ժամանակագրությունը

Մ․թ․ա 6-րդ դ․ Երվանդ 1-ին Սակավյակացը հիմնեց Երվանդունիների դինաստիան։
Մ․թ․ա 570 թ․ նրան հաջորդեց որդին՝ Տիգրան 1-ին Երվանդյանը։
Մ․թ․ա 550 թ․ Տիգրան 1-ինի աջակցությամբ պարսիրց արքա Կյուրոս Մեծը տապալեց Մարաստանի տերությունը։
Մ․թ․ա 520 թ․ Հայաստանը մտավ Աքեմենյան տերության կազմի մեջ։
Մ․թ․ա 331 թ․ տեղի ունեցավ Գավգամելայի ճակատամարտը Ալեքսանդր Մակեդոնացու և Աքեմենյան տերության միջև, որին մասնակցում էին նաև հայկական զորքերը։
Մ․թ․ա 4-րդ դ․ Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո նրա աշխարհա- կալությունը բաժանվեց մի քանի մասի, որոնցից ամենախոշորը Հայաստանի հարավային հարևան Սելևկյան տերությունն էր։
Մ․թ․ա 3-րդ դ․ Սելևկյան պետությունը բազմիցս փորձել է նվաճել Հայաստանը։
Սամոս Երվանդականը (մ․թ․ա 260-240 թթ․) կառուցեց Կոմմագենեի կենտրոն Սամոսադ քաղաքը։ Նրան հաջորդում է նրա որդի Արշամը, ով կառուցում է Արշամաշատ քաղաքը։
Մ․թ․ա 201 թ․ Սելևկյան արքա Անտիոքոս 3-րդի զորքերը հայազգի զորավարներ Արտաշեսի և Զարեհի գլխավորությամբ արշավեցին Հայաստան։ Երվանդ 4-րդ Վեջինը զոհվեց մայրաքաղաք Երվանդաշատի պաշտպանության ժամանակ։ Դրանով վերջ դրվեց Երվանդական դինաստիային։
Մ․թ․ա 190 թ․ Մագնեսիա քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։
Մ․թ․ա 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։ Մեծ Հայքի թագավորությունը կոչվում է Արտաշեսյան։
Մ․թ․ա 163 թ․ անկախություն է ձեռք բերում Կոմմագենեն։
Այսպիսով մ․թ․ա 2-րդ դ․ կային 4 հայակական թագավորություն՝ Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե։
Մ․թ․ա 183-179 թթ․ Փոքր Ասիայի տարածքում 5 փոքր պետություններ պտերազմում էին իրար դեմ։ Որպես տարածաշրջանի ազդեցիկ 2 ուժեր՝ Հռոմն ու Մեծ Հայքը միջամտեցին պատերազմի դադարեցման համար։ Հաշտության պայմանագրի կնքման ընթացքում Արտաշես 1-ինը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին։
Մ․թ․ա 185 թ․ հիմանդրվում է Արտաշատ մայրաքաղաքը։
Արտաշես 1-ինին հաջորդեց նրա ավագ որդի Արտավազդ 1-ինը (մ․թ․ա 160-115 թթ․)։
Արտավազդ 1-ինից հետո գահ բարձրացավ երբայր Տիգրան 1-ինը, ով իշխեց մինչև մ․թ․ա 95 թ․։

2․ 10 նոր հասկացություններ, դրանց բացատրությունը
1) սատրապություն—վարչական մեծ միավոր
2) Բեհիսթունյան արձանագրություն—Աքեմենյան արքա Դարեհ Ա -ի  հրամանով  մ.թ.ա. 523-521 թթ․ Բեհիսթուն ժայռի վրա փորագրված եռալեզու տեքստ
3) Արմինա—հին պարսկերենով Հայաստան
4) Հարմինույա—Էլամերենով Հայաստան
5) Տիգրան 1-ին Սակավակյաց—Երվանդունիների տոհմի հմնադիր
6) Հյակազունի Երվանդունի—Երվանդունի դինստիան Հայկազունիների տոհմի մի ճյուղն է
7) համայակական երկրորդ թագավորություն—հայկական հզոր տերություն, որը կառավարել է Երավդունիների տոհմը
8) Կյուրոս Մեծի տերություն—Աքեմենյան պետություն, Կյուրոս Մեծի կողմից հմնադրված իրանական պետություն
9) Քսենոփոն— հույն գրող և պատմիչ, զորավար և քաղաքական գործիչ
10) Տիրիբազ—Հայաստանի արևմտյան մասի կառավարիչ

3․ Տիգրան Երվանդյան

Տիգրան Երվանդյանը հայոց թագավոր մ.թ.ա. մոտ 560-525թթ․։ Հաջորդել է հորը՝ Երվանդ Ա Սակավակյացին։ Նա մասնակցել է  Մարաստանի  թագավոր Աստիագեսի դեմ Կյուրոսի պատերազմին, որն ավարտվել է Մարաստանի պարտությամբ և Աքեմենյան պետության հիմնադրմամբ։ Ըստ հայկական ավանդության, Տիգրան Երվանդյանը այդ հաղթական մարտում սպանել է  Աժդահակին։ Տիգրան Երվանդյանի օրոք Հայաստանը, պահպանելով ներքին անկախությունը, տուրք է վճարել Աքեմենյան Պարսկաստանին և իր զորքերով մասնակցել նրա մղած պատերազմներին։ Նա կարողացել է հպատակեցնել Հայաստանի հյուսիս-արևմուտքի սահմանին բնակվող խալդայների ռազմատենչ ցեղախմբին։ Տիգրան Երվանդյանի տերության տարածքը մոտավորապես համապատասխանել է Հայկական լեռնաշխարհի  սահմաններին։ Հետագայում Կյուրոսը Հայաստանը վերածել է Աքեմենյան պետությանը ենթակա մարզի՝ սատրապության։  Մ.թ.ա. 612թ․ մարական և բաբելոնական զորքերը, որոնց հետ միասին կռվում էին նաև հայկական զորաբանակներ, գրավեցին  Ասորեստանի  մայրաքաղաք Նինվեն և կործանեցին այն։ Հայոց թագավորը փորձեց իր դաշնակիցներից՝ մարերից ու բաբելոնցիներից, աստիճանաբար հեռանալ և երկրի անվտանգությունն ապահովելու համար ամրացնել պետության բերդերն ու ամրոցները։ Մարական զորքերը մ.թ.ա. 585թ․ մայիսի 28-ին ճակատամարտ տվեցին Լյուդիական թագավորության բանակներին Հալիս գետի մոտ։ Այն ավարտվեց արևի խավարման պատճառով, ինչը կողմերը համարեցին աստվածային նշան։ Պատերազմը դադարեց, երկու կողմերի միջև սահման ճանաչվեց Հալիս գետը, իսկ մինչև այն ընկած հողերը հանձնվեցին Երվանդականների թագավորությանը։ Տիգրան Երվանդյանը պարսից զորավար Կյուրոսի հետ մ.թ.ա. 550թ․ մասնակցել է Մարաստանի, իսկ մ.թ.ա. 538թ․ Բաբելոնի  թագավորությունների կործանմանը։ Զորավարը հիմնադրում է աշխարհակալ մի կայսրություն, որն իր սերունդների՝ Աքեմենյանների անունով կոչվում է Աքեմենյան Իրան՝ արիացիների պետություն։ Կյուրոս Մեծը՝ Երվանդ թագավորին ու իր ընտանիքին գերած մարական զորավար Կյուրոսի թոռը, Աքեմենյան պետության սահմաններն արևմուտքում հասցնում է մինչև Եգեյան և Միջերկրական ծովեր, արևմուտքում՝ Ինդոսի հովիտ (արևմտյան Հնդկաստան)։ Եգիպտոսը նվաճվում է մ.թ.ա. 525թ։ Հյուսիսում բնական սահմանը Մեծ Կովկաս լեռնաշղթան էր։ Հայոց թագավորությունը, լինելով Կյուրոս Մեծի դաշնակիցը, իր արտոնյալ տեղն ուներ այդ տերության մեջ՝ շարունակելով մնալ գործնականում անկախ պետություն։

4․ Բեհիսթունյան արձանագրություն

Բեհիսթունյան արձանագրությունը Աքեմենյան արքա Դարեհ Ա -ի  հրամանով  մ.թ.ա. 523-521 թթ․ Բեհիսթուն ժայռի վրա փորագրված եռալեզու (հին պարսկերեն,  էլամերեն և բաբելոներեն) տեքստ է։ Գտնվում է  Պարսկաստանի  Քիրմանշահ քաղաքի մոտ։ Ըստ նշանակության՝ Աքեմենյան Պարսկաստանի դարաշրջանին պատկանող մինչ այժմ գտնված ամենակարևոր արձանագրությունն է։ Վերծանվել է XIX դարի 30-40-ական թթ․ անգլիացի գիտնական  Հենրի Կրեսվիկ Ռոուլինսոնի կողմից։

Արձանագրությունը բովանդակում է Պարսից արքա Կամբյուսեսի մահից հետո Աքեմենյան տերության մեջ ծագած ապստամբությունների և դրանք Դարեհ Ա կողմից ճնշման պատմությունը։ Ապստամբած երկրների թվում հիշատակվում է նաև Հայաստանը (Հայաստանի համար հին պարսկերենով գործածված է «Արմինա», բաբելոներենով՝ Ուրարտու (Ուրաշտու) և էլամերենով՝ Հարմինուեա անունները), ընդարձակ տեղեկություններ կան Հայաստանում ապստամբության ընթացքի վերաբերյալ։

Բեհիսթունի արձանագրությունը հայերի ապստամբության մասին

«Դարեհ թագավորն ասում է. Երբ ես Բաբելոնի մեջ էի գտնվում, իմ դեմ ապստամբեցին հետևյալ երկրները՝ Պարսկաստան, Շոշաստան, Մեդիա, Ասորիք, Եգիպտոս, Պարթևստան, Մարգիանա, Սատտագուշ (Պենջաբ), Հայաստան («Արմենիա»)։

…Դարեհ թագավորն ասում է. Արդ՝ Արմենիա («Արմինա») ուղարկեցի մի արմեն («արմենիյա») իմ Դադարշիշ անունով ծառային և այսպես պատվիրեցի. «Գնա’, նվաճի’ր այդ ապստամբ ժողովրդին, որ ինձ չի հպատակվում»։ Դադարշիշը գնաց Արմենիան նվաճելու։ Երբ նա եկավ Արմենիա, ապստամբները դուրս եկան Դադարշիշի դեմ ճակատամարտ տալու համար։ Դադարշիշը ճակատամարտն ընդունեց։ Արմենիայի մեջ Զուզա անունով մի ավան կա. ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ։ Արամազդն ինձ օգնեց։ Շնորհիվ Արամազդի` իմ բանակը շատ մարդ կոտորեց թշնամու բանակից։ Թուրավահարա ամսի 8-ին էր (Ըստ Յուստիի՝ 521 թվականի ապրիլի 19, իսկ ըստ Կյոնիգի՝ 521 թվականի մայիսի 21), երբ ճակատամարտը տեղի ունեցավ։

…Դարեհ թագավորն ասում է. Ապստամբները երկրորդ անգամ հավաքեցին իրենց ուժերը և նորից դուրս ելան Դադարշիշի դեմ պատերազմի։ Արմենիայի մեջ Տիգրա անունով մի բերդ կա. ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ։ Արամազդն ինձ օգնեց։ Շնորհիվ Արամազդի` իմ բանակը թշնամու բանակին հալածեց։ Թուրավահարա ամսի 18-ն էր (ըստ Յուստիի՝ 521 թվականի ապրիլի 29, իսկ ըստ Կյոնիգի՝ 521 թվականի մայիսի 31), երբ ճակատամարտը տեղի ունեցավ։

…Դարեհ թագավորն ասում է. Ապստամբները երրորդ անգամ հավաքվեցին և դուրս ելան Դադարշիշի դեմ պատերազմի։ Արմենիայի մեջ Ուհյամա անունով մի բերդ կա. ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ։ Արամազդն ինձ օգնեց։ Շնորհիվ Արամազդի` իմ բանակը շատ մարդ կոտորեց թշնամի բանակից։ Թայգրաչի ամսի 9-ն էր (Ըստ Յուստիի՝ 521 թվականի մայիսի 20, ըստ Կյոնիգի՝ 521 թվականի հունիսի 21), երբ ճակատամարտը տեղի ունեցավ։ Հետո Դադարշիշը, հնազանդվելով իմ հրամանին, մնաց Արմենիայում, մինչդեռ ես իմ նիզակը ուղղում էի դեպի Մեդիա։

…Դարեհ թագավորն ասում է. այնուհետև Արմենիա ուղարկեցի Վահումիսա անունով մի պարսկի, իմ ծառային, և այսպես պատվիրեցի. «Գնա’, նվաճի’ր այդ ապստամբ ժողովուրդն, որ ինձ չի հնազանդվում»։ Վահումիսան գնաց Արմենիան նվաճելու։ Ապստամբները հավաքվեցին և դուրս ելան Վահումիսայի դեմ պատերազմի։ Ասորեստանի մեջ Իզալա անունով մի երկիր կա. ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ։ Արամազդն ինձ օգնեց։ Շնորհիվ Արամազդի` իմ բանակը շատ մարդ սպանեց ապստամբների բանակից։ Անամակա ամսի 15-ն էր (ըստ Յուստիի՝ 520 թվականի հունվարի 18, ըստ Կյոնիգի՝ 522 թվականի դեկտեմբերի 31), երբ ճակատամարտը տեղի ունեցավ»։

Posted in Բնագիտություն

Բնագիտություն

  1. Ի՞նչ ջերմային երեւույթներ գիտեք։
    Պնդից դառնալ հեղուկ, հեղուկից դառնալ պինդ, հեուկից դառնալ գոլորշի, գոլորշուց դառնալ հեղուկ։
  2. Ի՞նչ փորձերով կարող եք ցույց տալ տաքացման ժամանակ գազերի ըն­
    դարձակումը։
    Շշի վրա փուչիկ են ամրացնում և այդ շիշը տաքացնում են։ Շշի մեջ կան անտեսանելի գազեր, որոնք ջերմությունից ընդարձակվում են, արդյունքում փուչիկը ուռում է։
  3. Ինչո՞ւ է գազօջախի վրա տաքանալիս բերնեբերան լցված թեյնիկից ջու­
    րը թափվում։
    Որովհետև ջուրը ընդարձակվում է։
  4. Ի՞նչ փորձով կարող եք ցույց տալ պինդ մարմինների ջերմային ընդար­
    ձակումը։
    Սառույցի հալչելը, սնդիկի ընդարձակվելը։
  5. Ո՞ր երեւույթներն են կոչվում հալում եւ պնդացում։
    Պինդ վիճակից հեղուկ վիճակի վերածվելը կոչվում է հալում, իսկ հեղուկ վիճակից պինդ վիճակի վերածվելը կոչվում է պնդացում։
  6. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան։
    Այն ջերմաստիճանը, որի ժամանակ հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան։
  7. Ո՞ր երեւույթներն են կոչվում գոլորշացում եւ խտացում։
    Հեղուկ վիճակից գոլորշի վերածվելը կոչվում է գոլորշացում, իսկ գոլորշուց հեղուկ վիճակի վերածումը կոչվում է խտացում։
Posted in Հայոց լեզու

Մայրենիի ամփոփում

Ստեփան Զորյան. Չալանկը
Մայրենի
Գործնական աշխատանքներ
Գործնական աշխատանքներ
Սողոմոն Իմաստուն, երեք առակ
Ստեփան Զորյան։ Պապն ու թոռը
Մայրենիի նախագիծ
Գործնական քերականություն
Գործնական քերականություն
Պառավ ձին։ Լև Տոլստոյ
Գոյական անուն
Գոյական, գործնական աշխատանք
Մայրը։ Հովհաննես Թումանյան
Գոյականի հոլովները
Մայրենի
Վրթանես Փափազյան։ Առյուծի մահը
Վիլյամ Սարոյան։ Հայ մուկը
Քերականություն
Հովհաննես Թումանայն։ Ինքնակենսագրություն
Սպիտակ ջրաշուշանը

Ես ինձ գնահատում եմ 8

Posted in Հայոց լեզու

Սպիտակ  ջրաշուշանը  (ամերիկյան հնդիկների հեքիաթներից)

Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։


Ցերեկները  երկար  ժամանակ  Արևը  փայլում  էր  և  ժպտում  կարմրամորթների  դեմքերին,  անձրև  թափվում  էր  միայն  այն  ժամանակ,  երբ  պետք  էր  լինում  թարմացնել  ձորերի,  գետերի,  լճերի  ջրերը  և  զովացնել  ծառերն  ու  ծաղիկները:
Բայց  տեսեք,  թե  հետո  ինչ  պատահեց․
Աստղերը,  որ  փայլում  էին  ճամբարի  վերևում,  լսեցին  հնդիկների  մասին  և  որովհետև  նրանց  լույսը  շատ  էր  աղոտ  ու  երկիր  չէր  հասնում,  խնդրեցին  իրենց  առաջնորդին՝  Լուսնին,  որ  թույլ  տա  իրենց  իջնել  և  գյուղ  գնալ։

Գիշերային  երկնքի  առաջնորդին՝  Լուսինին,  դուր  չէր  գալիս,  որ  իր  մարդիկ՝  աստղերը,  թափառում  են  ամբողջ  գիշեր  և  վաղ  առավոտյան  անկողին  մտնում,  ինչպես  Առավոտյան  աստղը։  Երբ  այդպիսի  դեպք  էր  պատահում,  նա  ընդհարվում  էր  Արևի  հետ։  Բայց  այդ  գիշեր  նա  արտակարգ  լավ  տրամադրության  մեջ  էր  և  չմերժեց  նրանց  խնդրանքը։  Աստղերն  աշխույժ  ծիծաղելով  և  շատախոսելով  սկսեցին  պատրաստվել  ճամփորդելու  և  ուշք  չդարձրին  այն  խելացի  խորհուրդներին,  որ  Լուսինը  տվեց  իրենց։

―  Դուք  կարող  եք  գնալ  ուր  ուզում  եք,  բայց  զգուշացեք,  որ  հանկարծ  չիջնեք  գետնին։  Եթե  իջնեք  գետին,  դուք  այնտեղ  կմնաք  և  հաջորդ  օրը  Արևը  ձեզ  կայրի,  կսպանի,  որովհետև  նրա  ճառագայթները  ճակատագրական  են  մեզ  համար։

Աստղերը  գնացին։  Նրանց  բախտից  այդ  գիշեր  Լուսինը  կլոր  էր,  այլապես  կկորցնեին  ճանապարհը։  Վերջապես  հասան  հնդիկների  ճամբարը  և  սկսեցին  բոլոր  կողմերից  դիտել։  Հնդիկները  քնած  էին,  միայն  մի  փոքր  տղա,  որ  ապրում  էր  ճամբարի  ծայրին,  դեռ  արթուն  էր։  Տարօրինակ  շշնջոցներ  լսելով,  նա  լարեց  ուշադրությունը  և  իր  վրանի  տանիքի  լուսամուտից  դուրս  նայեց։  Մի  պահ  նրա  սիրտը  կանգ  առավ  տեսածից․  Ինչքա՜ն  շատ  աստղեր  կան  և  ինչքա՜ն  մոտիկ։  Նա  իսկույն  մագլցեց  վեր,  դեպի  վրանի  ծայրը  և  սյունը  շարժեց,  որ  լավ  տեսնի։  Սյունը  դեմ  առավ  ինչ  որ  բանի  և  շրը՜մփ,  վայր  ընկավ։  Աստղը  ցածրից  էր  անցնում,  ուղիղ  վրանի  վրայից,  այդ  պատճառով  ընկավ  գետին  և  իսկույն  դարձավ  մի  գեղեցիկ,  ողբացող  աղջիկ։

―  Տես,  թե  ի՜նչ  արիր,―  հանդիմանեց  նա  տղային,―  ես  այլևս  չեմ  կարող  իմ  քույրերի  հետ  վերադառնալ  և  հենց  որ  լույսը  բացվի,  Արևի  ճառագայթները  կգտնեն  ինձ,  և  ես  կմեռնեմ։

Տղան  ապշահար  նայում  էր  նրան։  Այդ  ընթացքում  աստղերն  արդեն  հասկացել  էին,  թե  ինչ  է  տեղի  ունեցել  և  խուճապահար  ետ  էին  թռչում,  գիտակցելով,  որ  անկարող  են  օգնել  իրենց  տարաբախտ  քրոջը։

Արցունքները  առատորեն  հոսում  էին  սիրուն  աղջկա  աչքերից։  Տղան  խղճահարվեց։

―  Ես  քեզ  կօգնեմ,―  ասաց  նա,―  ցերեկը,  երբ  Արևը  դուրս  գա,  ես  քեզ  կթաքցնեմ  իմ  վրանում  և  նա  չի  կարողանա  քեզ    գտնել։  Բայց  հետո՞  ինչ  կանենք։

―  Եթե  ես  կարողանամ  իմ  գոյությունը  պահպանել  ցերեկը,  երեկոյան  կդառնամ  ծաղիկ  և  կգնամ  կապրեմ  մի  բարձր  ժայռի  կատարին,  որտեղից  կկարողանամ  նայել  ձեր  ժողովրդին,  որովհետև  ինձ  դուր  է  եկել  ձեր  կյանքը։

Նրանք  վարվեցին  այնպես,  ինչպես  որոշել  էին։  Տղան  ամբողջ  օրը  տանը  մնաց  և  ջանք  չխնայեց,  որ  ամենաթույլ  և  ամենահետաքրքրասեր  ճառագայթն  անգամ  հանկարծ  չթափանցի  վրանի  ներսը։  Հենց  որ  օրը  վերջացավ,  աղջիկն  իսկույն  թռավ  ծխնելույզի  օդանցքից  և  շտապեց  տեղ  գտնել  բարձր  ժայռի  վրա,  և  նրա  կատարին  հաջորդ  օրն  անմիջապես  մի  գեղեցիկ  սպիտակ  վարդ  բուսնեց։

Բոլոր  հնդիկները  հիանում  էին,  երբ  տեսնում  էին  գեղեցիկ  ծաղիկը,  միայն  տղային  էր  հայտնի,  որ  դա  այն  փոքրիկ  աստղն  է,  որին  նա  պահեց  իր  վրանում  և  պահպանեց  Արևի  սպանիչ  ճառագայթներից։

Շուտով  աղջիկը  ձանձրացավ  մենակությունից:  Թեև  նա  գյուղին  նայում  էր  հեռվից  և  տեսնում  ճամբարի  կյանքը,  բայց  ոչ  ոք  չէր  կարող  մագլցել  ժայռը  և  զրուցել  նրա  հետ։  Երբեմն-երբեմն  նրան  ընկերակցում  էին  այն  թռչունները,  որոնց  բույնը  այդ  կողմերում  էր։

Այսպես,  նրա  մոտ  զրուցելու  եկավ  մի  փոքրիկ  ցախսարեկ։

―  Ես  այնպես  մենակ  եմ  այստեղ,―  գանգատվեց  սպիտակ  վարդը,―  կարոտ  եմ  մարդկային  ընկերակցության։  Եթե  կարողանայի  պրերիայում  ապրել,  շատ  լավ  կլիներ։

―  Եթե  այդ  է  ցանկությունդ,  ես  կարող  եմ  օգնել,―  պատասխանեց  փոքրիկ  թռչնակը,―  միայն  մի  փոքր  թեքիր  գլուխդ,  որ  քեզ  կտուցովս  վերցնեմ։

Վարդը  հնազանդ  թեքեց  գլուխը.  ցախսարեկը  կտուցով  վերցրեց  նրան  և  դեպի  պրերիա  թռավ։

Պրերիայում  կյանքն  ավելի  ուրախ  էր։  Հնդիկները,  ինչպես  և  զանազան  կենդանիներ,  այցելում  էին  սպիտակ  վարդին։  Բայց  մի  օր  հանկարծ  առավոտյան  վաղ  սարսափելի  ձայներ  լսվեցին։

―  Շտապե՜ք,  շտապե՜ք,―  գոռում  էին  այս  ու  այն  կողմից,―  պետք  է  թաքնվել,  գոմեշի  նախիրն  է  գալիս։

Բոլորը  վազեցին  և  թաքնվեցին՝  ով  որտեղ  կարող  էր։  Շուտով  հորիզոնում  փոշու  հսկայական  ամպ  հայտնվեց,  որը  աստիճանաբար  ավելի  ու  ավելի  մոտեցավ։  Սպիտակ  վարդը  ահաբեկված  գլուխը  թաքցրեց  տերևների  մեջ,  որոնք  սարսափից  լայնացել  էին։  Նախիրն  անցավ  մրրիկի  պես։  Հազարավոր  սմբակներ  այնպիսի  աղմուկ  էին  բարձրացրել,  որ  կարծես  ամպրոպ  ճայթեց։

Երբ  վերջապես  ամեն  ինչ  խաղաղվեց,  սպիտակ  վարդը  գաղտագողի  դուրս  նայեց  տերևների  արանքից։  Պրերիան  բոլորովին  ամայի  էր  դարձել,  և  կյանքի  նշույլ  անգամ  չկար։

―  Ես  չեմ  կարող  այստեղ  մնալ  և  այսքան  փորձություններ  տանել,―  ասաց  աստղն  ինքն  իրեն,―  ավելի  լավ  է՝  տեղափոխվեմ  լճի  վրա  և  այնտեղ  ապրեմ։

Նա  պոկվեց  գետնից  և  շատ  չանցած  ներքևում  երևաց  փայլող  լճի  մակերեսը։  Նա  ցած  իջավ  և  մակույկի  նման  հանդարտ  սահեց  լճի  վրայով։

Հաջորդ  օրը  վաղ  առավոտյան,  երբ  հնդիկները  անցնում  էին  լճի  մոտով,  զարմանքով  նկատեցին,  որ  ջրի  երեսին  սպիտակ  ծաղիկներ  կան։

―  Գիշերային  աստղերը  ծաղիկներ  են  թողել,―  ասացին  երեխաները,  բայց  խելահաս  մարդիկ  թափահարեցին  գլուխները  և  ասացին,  որ  դա  սպիտակ  աստղն  է  իջել  մեզ  մոտ։  Նրանք  ճիշտ  էին։

Այդ  օրվանից  աստղն  ապրում  է  լճի  վրա  սպիտակ  ջրաշուշանի  տեսքով,  և  հնդիկները    Սպիտակ  ծաղիկ  են  կոչում  նրան։

Բառարանային աշխատանք:
1.Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ:
գուժել—վատ լուր հայտնել

2.Գտիր տրված բառերին մեկական  հոմանիշ` 
դեպք—իրադարձություն
ընդհարվել—կռվել
մրրիկ—փոթորիկ
ճառագայթ—շողեր
ամայի—տարեկա
գաղտագողի—թաքուն
աստիճանաբար—կամաց-կամաց

Քերականական աշխատանք;
Տրված հատվածում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները;
Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։

Իրանիշ—թմբուկները, պատերազմ, պրերիա, որս, կար, գյուղակ, տուն, պաշարով, ուտելիք, արևածագից, արևմուտք

Անձնանիշ—հնդիկներին, տղամարդիկ, կանայք, երեխաներ

Առաջադրանք

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները:

ա) Ո՞րն է հեքիաթի  արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք որ չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։

Ես ոչ մեկ չեմ ընտրում, որովհետև ինձ դուր չեկավ այս հեքիաթը։

  • Սյուժեն հետաքրքիր է։
  • Պատկերավորման միջոցները շատ են։
  • Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։
  • Պատմելու ոճը հետաքրքիր է։
  • Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ։
  • Հեքիաթում տեղեկատվություն կա հնդկացիների կյանքից։
  • Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը։

բ) Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։ Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝  մի այլ պատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ  ինչի մասին ուզում եք։

Արևածաղիկ

Արև ցերեկը միշտ վերևից էր նայում երկրին, իսկ գիշերը տեղը զիջում էր Լուսնին և գնում քնելու։ Մի օր նա որոշեց գիշերը չքնել, իջնել երկրի վրա և մոտիկից տեսնել այն ամենը, ինչը միշտ հեռվից էր տեսել, իսկ գիշերը մթան պատճառով ընդհանրապես չէր տեսել։ Երբ մի քիչ մթնեց, և լուսինը երևաց երկնքում, Արևը թաքնվեց մի սարի հետևում։ Իսկ երբ շատ մթնեց, գլորվեց ու ընկավ մի անտառ։ Սկզբում շատ հետաքրքիր էր անտառում, բայց շուտով գայլերի ոռնոցից ու շների հաչոցից վախեցավ և ուզեց վերադառնալ տուն։ Սակայն նա մոլորվեց։ Այս կողմ գնաց, այն կողմ գնաց, հետո հոգնեց և քնեց։ Լույսը բացվեց։ Այո այո․․․ Կարծում էիք, որ եթե Արև իջել է երկրի վրա, լույսը չէ՞ր բացվելու։ Պարզվում է՝ Արևը զույգ քույր ուներ և քանի որ Արևը կորել էր, նա էր փոխարինում նրան։ Իսկ Արև ցերեկը երկրի վրա գտնվելու պատճառով փոքրանում է ու խամրում։ Նրան գտնում է մի գյուղացի և կարծելով, որ ինչ-որ բույսի սերմ է, ցանում է այն։ Շուտով այդ սերմը մի մեծ ու գեղեցիկ ծաղիկ է դառնում, և քանի որ այն շատ նման էր արևի, նրան կոչում են արևածաղիկ։

Posted in Հանրահաշիվ

Պարապմունք 48.

1. ա) Երկու ամբողջ թվերի քանորդը դրական է։ Ի՞նչ նշաններ կարող են ունենալ բաժանելին և բաժանարարը։
+

բ) Երկու ամբողջ թվերի քանորդը բացասական է։ Ի՞նչ նշաններ կարող են ունենալ բաժանելին և բաժանարարը։

2. 30 թիվը ներկայացրե՛ք՝

ա) նույն նշանն ունեցող երեք արտադրիչների արտադրյալի տեսքով,
3x10x1=30

բ) չորս արտադրիչների արտադրյալի տեսքով. այդպիսի արտադրյալում քանի՞ արտադրիչ նույն նշանը կարող են ունենալ։
-10x(-3)x1x1=30

3. Բերե՛ք այնպիսի երեք ամբողջ թվերի օրինակ, որ նրանց արտադրյալը լինի բացասական թիվ, իսկ ցանկացած երկու թվերի արտադրյալը լինի  դրական թիվ։
-50x(-50)x(-70)

4. Գտե՛ք , թե ինչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.

ա) | -4 | = 4,
բ) | 0 | = 0,
գ) 6 . | -2 | – 2 = 10,
դ) 2 . | -4 | = 8,
ե) – | +1 | = –1,
զ) 8 .| 0 | = 0։

5. Գտե՛ք արտահայտության արժեքը` նախ գումարելով բոլոր դրական թվերը, ապա` բոլոր բացասական թվերը.

ա) –7 + 4 + (–2) + (–3) + 10 + (–14)=-11

բ) 10 + (–8) + 6 + (–9) + (–15) + 20=+4

6. (–27) + (–13) գումարին գումարե՛ք առաջին գումարելիի հակադիր թիվը։
-13

7. Մի թիվ 4-ից փոքր է։  Պարտադի՞ր է, որ այն դրական թիվ լինի։
ոչ

8. Մի թիվ –1-ից մեծ է։ Պարտադի՞ր է, որ այն դրական թիվ լինի։
այո

9. Խնդիր օլիմպիադայից։ Վեց երեխա հանդիպեցին և բոլորը միմյանց ողջունեցին ձեռքսեղմումով։ Ընդամենը քանի՞ ձեռքսեղմում եղավ:
15