Posted in Հայոց լեզու

Քերականություն

Գոյականի թիվը 
Գոյականները կարող են ցույց տալ մեկ առարկա կամ մեկից ավելի  առարկաներ: Ըստ դրա՝ գոյականները լինում են եզակի և հոգնակի: Դա գոյականի թիվն է:
Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, oրինակ՝  տուն, նկար, սար, տղա:
Հոգնակին ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ, oրինակ՝  տներ, նկարներ, տղաներ, սարեր:
Գոյականի հոգնակի թիվը կազմվում է եր կամ ներ վերջավորություններով:
Եր  վերջավորություն ստանում են միավանկ բառերը, oրինակ՝  տուն-տներ, քար-քարեր Ներ վերջավորություն ստանում են բազմավանկ բառերը, oրինակ՝ հագուստ-հագուստներ, նվագ-նվագներ: Ն -ով վերջացող բազմավանկ բառերը հոգնակիում ունենում են կրկնակի ն, ինչպես՝ սեղան-սեղաններ, պաշտոն-պաշտոններ:

 Որոշ միավանկ բառեր ստանում են ներ վերջավորություն: Դրանք այն բառերն են, որոնք գրաբարում՝ հին հայերենում, վերջացել են ն -ով: Այդ բառերն են՝  բեռ, գառ, դուռ, եզ, թոռ, լեռ, ծոռ, ծունկ, ձուկ, մուկ, նուռ, մատ, հարս:
Հայերենում կան նաև մեկուկեսվանկանի բառեր, այսինքն այնպիսի բառեր, որոնց երկու վանկերից մեկը՝ երկրորդը, գաղտնավանկ է, ինչպես՝ աստ(ը)ղ: Այս բառերի հոգնակին միավանկ բառերի նման կազմվում է եր-ով. այսպես՝ ոչ թե աստղներ, այլ աստղեր: Այդ բառերն են արկղ, սանր, անգղ, վագր, կայսր, դուստր և այլն:, 

Հայերենում կան բառեր, որոնց հոգնակին կազմվում է այլ վերջավորություններով: Դրանք են մարդ և կին բառերը, որոնց հոգնակին լինում է մարդիկ, կանայք, ինչպես նաև՝ տիկնայք, պարոնայք, անձինք: Իկ -ով է կազմվում նաև այնպիսի բառերի հոգնակին, որոնք վերջում ունեն մարդ  բաղադրիչը, ինչպես՝ տղամարդ-տղամարդիկ:
 

Առաջադրանքներ:

1. Տրված գոյականները երկու խմբի բաժանի´ր: 

Մարմին, մշակույթներ, նյութեր, շարժում, ժամանակ, մարմիններ, ճանապարհ, օրացույցներ, դաշտ, շարժումներ, նյութ, դաշտեր, մշակույթ, ճանապարհներ, ժամանակներ, օրացույց:
 
Եզակի—մարմին, շարժում, ժամանակ, ճանապարհ, դաշտ, նյութ, մշակույթ, օրացույց
Հոգնակի—մշակույթներ, նյութեր, մարմիններ, օրացույցներ, շարժումներ, դաշտեր, ճանապարհներ, ժամանակներ

2. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և բացատրի´ր օրինաչափությունները: 

Ա. Ձևեր, արտեր, հարցեր, սարքեր, զենքեր, դեղձեր, օրեր:
Այստեղ բոլոր բառերին ավելանում է եր 

Բ. Երկրներ, տարիներ, գնացքներ, նվերներ, վայրկյաններ, ուղևորներ: 
Այստեղ բոլոր բառերին ավելանում է ներ

Գ. Թոռներ, դռներ, մկներ, ձկներ, լեռներ, բեռներ: 
Այստեղ բոլոր բառերին ավելանում է ներ

Դ.  Աստղեր, արկղեր, վագրեր, անգղեր, սանրեր: 
Այստեղ բոլոր բառերին ավելանում է եր

3. Յուրաքանչյուր բառի  իմաստն արտահայտի՛ր բառակապակցությամբ. գտի՛ր  երկու խմբի բառերի նմանությունն ու տարբերությունը:

Ա.Դասագիրք—դասի գիրք
հեռագիր—գիր հեռու գտնվողին
արոտավայր—արածելու վայր
լրագիր—լուրերի գիր
ծառաբուն—ծառի բուն
մրգաջուր—մրգի հյութ
մրջնաբույն—մրջյունների բույն
ծաղկեփունջ—ծաղիկների փունջ
միջնապատ—միջին պատ

Բ.Վիպագիր—վեպ գրող
մեծատուն—հարուստ մարդ
զինակիր—զենք կրող
ժամացույց—ժամ ցույց տվող
կողմնացույց—կողմ ցույց տվող
երգահան—երգ գրող
քարահատ—քար կտրող
պատմագիր—պատմություն գրող
քանդակագործ—քանդակ անող

4. Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր: 

Օրինակ` 

 Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ: 

Ա.Դասագրքեր, հեռագրեր, արոտավայրեր, լրագրեր, ծառաբներ, մրգաջրեր, մրջնաբներ, ծաղկեփնջեր, միջնապատեր:
Այստեղ բոլոր բառերին ավելանում է եր 

Բ.Վիպագիրներ, մեծատուներ, զինակիրներ, ժամացույցներ, կողմնացույցներ, երգահաններ, քարահատներ, պատմագիրներ, քանդկագործներ:
Այստեղ բոլոր բառերին ավելանում է ներ
 

5. Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրի´ր կետերի փոխարեն: 

Ամերիկացի վիճակագիրները (վիճակագիր) պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են անասնապահներն (անասնապահ) ու հողագործները (հողագործ):  Երկրորդ տեղում գյուղական նամակատարներն (նամակատար ) են: Հաջորդը մատուցողներն (մատուցող) ու բուժքույրներն (բուժքույր) են: Նրանցից  զգալիորեն քիչ են քայլում ոստիկանները (ոստիկան), հետախույզներն (հետախույզ) ու պահակները (պահակ): Ամենից քիչ քայլում են նահանգապետերն (նահանգապետ) ու նախարարները (նախարար): 

6. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ: 

Կետորս, հրացան, նավապետ, շնաձուկ, ժամացույց

Բոլոր նավապետերն էլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել: 

Մեզ ասացին, որ բոլոր ժամացույցները հետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս: 

Ասում են, որ շնաձկներին արյան հոտն է հրապուրում: 

Այդ տարածքում աշխատող կետորսները հետևում էին կետին ու վախենում էին ,թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի: 

Ցուցադրվող հրացանները այդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել: 

Posted in Հանրահաշիվ

Պարապմունք 46.

1. Եթե բերքահավաքին հավաքած դեղձը բաժանենք 2 հավասար մասի, ապա 1 դեղձ կավելանա։ Հետաքրքիրն այն է, որ եթե հավաքած դեղձերը բաժանենք 3, 4, 6 կամ 7 հավասար մասերի, ապա ամեն դեպքում կավելանա ևս 1 դեղձ։ Հինգ հավասար մասի բաժանելու դեպքում ոչ մի դեղձ չի ավելանա։ Բերքահավաքին ամենաքիչը քանի՞ դեղձ հավաքեցին։
85

2. Յոթ հատ 9-ի և թվաբանական գործողությունների միջոցով ստացի՛ր ամենափոքր եռանիշ թիվը։
(9:9+9)x9(+9+9:9)=100

3. Նարնջագույն ներկ ստանալու համար պետք է իրար խառնել կարմիր և դեղին ներկերն այնպես, որ դեղինը 3 անգամ շատ լինի կարմիրից։ Ամենաշատը որքա՞ն նարնջագույն ներկ կարող ենք ստանալ, եթե ունենք 3 կգ կարմիր և 3 կգ դեղին ներկ։
4կգ

4. Առաջին արկղը երկրորդից 7 անգամ ծանր է, իսկ երկրորդը առաջինից 90 կգ-ով թեթև է։ Գտի՛ր առաջին արկղի զանգվածը:
արկղ 1—105կգ
արկղ 2—15կգ

5. Չորսի բաժանվող քանի՞ եռանիշ թիվ կարող ես կազմել միայն 0, 1, 2, 5 թվանշանները օգտագործելով, եթե թվերից յուրաքանչյուրի գրառման մեջ թվանշանները չեն կարող կրկնվել։ 
4