Posted in Հայոց լեզու

Հովհաննես Թումանյան: Ինքնակենսագրություն:

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

–Հասի՛ր, էդ կլեկչուն կա՛նչիր, ամանները տանք, կլեկի,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ, այլ մեր ազգականի փեսա տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կլինի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ, սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի, չուխի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած երեխային վերցնում էին մեջտեղից։

– Արի՛,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբից վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։ Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց, որ չեմ ավարտել։

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ–երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,
Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում:
Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
եկվոր—այլ տեղից եկած
պախրա—եղնիկի տեսակ
քոշեր—արու այծեր
կլեկչի—անագապատող
կլեկել—անագապաետլ պղձե ամանի ներսը
պռունկ—բերան
չուխա—բրդյա վերարկու

2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:
Հյուրասեր ու աշխատասեր, բայց միամիտ և անգրագետ, որովհետև դպրոց չկար։

3. Այսպիսի ինքնակենսագրություն գրիր (պատմիր, թե ինչով ես նման ծնողներիդ յուրաքանչյուրին, ինչպես ես անցկացրել կյանքիդ նախադպրոցական շրջանը, ինչն է շատ ազդել քեզ վրա և այլն):

Ես արտաքինով նման եմ մի քիչ հայրիկիս, մի քիչ մայրիկիս։ Հայրիկիս նման եմ անհամբերությամբ և տեխնիկայի նկատմամբ սիրով։ Իսկ մայրիկիս նման եմ որոշ բնավորության գծերով, օրինակ՝ շատ պարտաճանաչ եմ և չեմ սիրում աղմուկ։ Ես նախադպրոցական տարիքում շատ կամակոր էի։ Երբ մայրիիկս քրոջս տանում էր քոլեջ, ես էլ ամեն առավոտ արթնանում ու գնում էի նրանց հետ․ շատ էի ուզում գնալ այդ քոլեջ։ Բայց երբ մայրիկս ինձ տարավ քոլեջ, երկու ամիս անց ես հրաժարվեցի գնալ։ Իսկ եթե ես ինչ-որ բան ուզում էի կամ չէի ուզում, ինձ հակառակը համոզել անհնար էր։ Ես շատ էի սիրում ինքնուրույն սովորել։ Գրքերի հետ քնում էի, գրքերի հետ արթնանում։ Ինքնուրույն սովորել էի հայերենի, ռուսերենի և անգլերենի այբուբենը։ Բայց երբ գնացի դպրոց, և ինձ ստիպում էին սովորել, ես էլ չէի սովորում։

4. Տեքստում ընդգծիր հատուկ գոյականները:
Լոռի, Դսեղ, Տեր Թադեոս, Սոնա, Քյորօղլի, Քյարամ, Սհակ, Ջալալօղլի, Թիֆլիս, Ներսիյան, Լորիս—Մելիքով

Posted in English

English

Read the webpage and match the pictures and the paragraphs.
1-d
2-b
3-e
4-a
5-c
Complete the table and the rule.
Singular Plural
Statements There is a market. There are shops.
Negative There isn’t a museum There aren’t any concerts
Question Is there a market Are there any shops
Short answers Yes there is Yes there are
No there isn’t No there aren’t

Rule
There is a/an + singular nouns. There are + plural nouns. Use any in questions and negative sentences with plural nouns.

Complete the sentences.
3. There isn’t a model of me in Madame Tussauds.
4. There are some delicious drinks at the Hard Rock Cafe.
5. There is a good cafe in the Tate Modern.
6. There aren’t a lot of people in Covent Garden today.
7. There aren’t seats in the cafe at the moment.

Write the names of the places under the Pictures.
1. library
2. railway station
3. newsagent
4. supermarket
5. chemist
6. bank
7. bookshop
8. park
9. post office

Where do you do these things.
You send a parcel in a post office.
You catch a train in a railway station.
You buy stamps in a post office.
You change money in a bank.
You buy milk in a supermarket.
You play football in a park.
You buy a magazine in a newsagent.

Match the two parts of the sentences.
Buy stamps here.
Watch this film, it’s great.
Listen to your teacher.
Pay for travel cards here.
Sit down please.

Posted in Բնագիտություն

Բնագիտություն

  1. Ի՞նչ է ցույց տալիս մարմնի ջերմաստիճանը:
    Մարմնի տաք կամ սառը լինելը։
  2. Ինչպե՞ս է կոչվում ջերմաստիճան չափող սարքը:
    յերմաչափ
  3. Ի՞նչ կառուցվածք ունեն սնդիկային ջերմաչափները:
    Երկար ապակյա տարա, որի վրա թվային սանդղակ կա և դրա ծայրը սնդիկ դրած։
  4. Բժշկական ջերմաչափն ինչո՞վ է տարբերվում սովորական ջերմա
    չափից:
    Սովորական ջերմաչափի մեջ պինդ սպիրտ է դրած իսկ բժկական ջերմաչափի մեջ սնդիկ է դրած

5. Ո՞րն է բնության մեջ հանդիպող ամենացածր ջերմաստիճանը:
-5oC— -70օC

6. *Չափե՛ք ձեր ընտանիքի անդամների ջերմաստիճանը եւ համեմատե՛ք միմյանց հետ։
36.5oC 36.4oC 36.2oC 36.3oC
ամենաբարձր—36.5oC
ամենացածր—36.2oC
36.4oC > 36.3oC

Posted in Հանրահաշիվ

Պարապմունք 47.

1. Համեմատի՛ր․

ա) (–5) ·0  <  4,       
գ) –100 < 100 · (–3) · 0,
բ) (7 · 0) · (–9) > –2
դ) 8 > 37 · (0 · 20)։

2.  Համեմատման նշաններից ո՞րը պետք է դնել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի ճիշտ համեմատում.

ա) (–14) · (–5) > 0,
բ) 2 · 3 < (–4) · (–2),
գ) (–8) · 5 < 0,
դ) 2 · (–20) = (–10) · 4,
ե) 7 · (–3) < (–2) · (–1),
զ) (–12) · (–2) > 5 · (–1)։

3.Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.

ա) -21 + 20= –1,
դ) -4 – 7 = –11,         

 է) 15 + (-12) = 3,

բ) –8+ 2 = –6,
ե) -8 +(- 2 )= –10,   
ը) 28 + (-8) = 20,

գ) –20 + 10 = –10,
զ) -11 -(-20 )= 9,   
թ) –5 + (-6) = –11։

4. Գտնելով օրինաչափությունը՝ լրացրո՛ւ բաց թողնված թիվը՝ 8, 18, 38, 78,___, 318:
158

5․Օպերատրը օրական 6 ժամ աշխատելով, 3 օրում կարող է 45 էջ մուտքագրել։ Նա օրական քանի՞ ժամ պետք է աշխատի, որ 8 օրում 160 էջ մուտքագրի։


6․Եթե մտապահված թվի եռապատիկին գումարենք 4 և ստացված թիվը բաժանենք 7-ի, ապա կստանանք 13։ Գտնել մտապահված թվի թվանշանների գումարը։
11

7.Հաշվիր.

ա)  | –11 + 1 |=10
բ)  | –21 -11 |=32

8. Գտիր այն թիվը, որի 15% հավասար է 20-ի։
2000/15