Posted in Պատմություն

Պատմություն 6-12

Պատմել մ.թ.ա. IV-II դարերում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների մասին:

Մ․թ․ա 331 թ․ տեղի ունեցավ Գավգամելայի ճակատամարտը Ալեքսանդր Մակեդոնացու և Աքեմենյան տերության միջև, որին մասնակցում էին նաև հայկական զորքերը։
Մ․թ․ա 4-րդ դ․ Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո նրա աշխարհա- կալությունը բաժանվեց մի քանի մասի, որոնցից ամենախոշորը Հայաստանի հարավային հարևան Սելևկյան տերությունն էր։
Մ․թ․ա 3-րդ դ․ Սելևկյան պետությունը բազմիցս փորձել է նվաճել Հայաստանը։
Սամոս Երվանդականը (մ․թ․ա 260-240 թթ․) կառուցեց Կոմմագենեի կենտրոն Սամոսադ քաղաքը։ Նրան հաջորդում է նրա որդի Արշամը, ով կառուցում է Արշամաշատ քաղաքը։
Մ․թ․ա 201 թ․ Սելևկյան արքա Անտիոքոս 3-րդի զորքերը հայազգի զորավարներ Արտաշեսի և Զարեհի գլխավորությամբ արշավեցին Հայաստան։ Երվանդ 4-րդ Վեջինը զոհվեց մայրաքաղաք Երվանդաշատի պաշտպանության ժամանակ։ Դրանով վերջ դրվեց Երվանդական դինաստիային։
Մ․թ․ա 190 թ․ Մագնեսիա քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։
Մ․թ․ա 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։ Մեծ Հայքի թագավորությունը կոչվում է Արտաշեսյան։
Մ․թ․ա 163 թ․ անկախություն է ձեռք բերում Կոմմագենեն։
Այսպիսով մ․թ․ա 2-րդ դ․ կային 4 հայակական թագավորություն՝ Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե։
Մ․թ․ա 183-179 թթ․ Փոքր Ասիայի տարածքում 5 փոքր պետություններ պտերազմում էին իրար դեմ։ Որպես տարածաշրջանի ազդեցիկ 2 ուժեր՝ Հռոմն ու Մեծ Հայքը միջամտեցին պատերազմի դադարեցման համար։ Հաշտության պայմանագրի կնքման ընթացքում Արտաշես 1-ինը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին։
Մ․թ․ա 185 թ․ հիմանդրվում է Արտաշատ մայրաքաղաքը։
Արտաշես 1-ինին հաջորդեց նրա ավագ որդի Արտավազդ 1-ինը (մ․թ․ա 160-115 թթ․)։
Արտավազդ 1-ինից հետո գահ բարձրացավ եղբայր Տիգրան 1-ինը, ով իշխեց մինչև մ․թ․ա 95 թ․։

Թվարկել  Ալեքսանդր Մակեդոնացու Հայաստան չարշավելու պատճառները:

Մ․թ․ա 336 թ․ Մակեդոնիայում գահ բարձրացավ 20-ամյա Ալեքսանդրը։ Մ․թ․ա 334 թ․ նա պատերազմ սկսեց Աքեմենյան տերություն դեմ։ Մ․թ․ա 331 թ․ Գավգամելայի վճռական ճակատամարտում Դարեհ 3-րդը սպանվեց, իսկ Աքեմենյան տերությունը կործանվեց։ Հայերն աքեմանյան զորքի կազմում մասնակցում էին Գավգամելայի ճակատամարատին։ Մեծ Հայքի զորքերը ղեկավարում էր Օրոնտես Երվանդ 3-րդը, իսկ Փոքր Հայքինը՝ Միթրաուստեսը։ Նրանք հերոսաբար մարտնչեցին և արժանապատվորեն հայրենիք վերադառնալուց հետո վերականգնեցի Հայաստանի անակախությունը։ Մակեդոնական և հայկական զորքերի հաջորդ բախումը տեղի ունեցավ 2-3 տարի անց, երբ Ալեքսանդրի զորաբանակներից մեկը Մենոն զորավարաի գլխավորությամբ ուղարկվեց գրավելու Բարձր Հայքի ոսկու հանքերի շրջանը։ Հայերը ոչինչացրեցին նրա բանակը, իսկ զորավարին խեղդամահ արեցին։ Դրանից հետո Ալեքսանդրը Հայաստան նոր զորք ուղարկելու փորձ չարեց։

Posted in ռուսերեն

Русский

В школе кроме русского я изучаю английский. Я очень люблю английский язык. Это мой самый любимый предмет. Я очень легко изучаю этот язык, всегда получаю хорошие оценки, даже дома смотрю английские видео и понимаю их. Я бы очень хотел, чтобы мне было так легко с русским. Я очень стараюсь, но к сожалению у меня всё ещё не получается.

Posted in Պատմություն

Պատում․ Այցելություն դեպի Էրեբունի թանգարան

Դեկտեմբերի 10-ին մենք գնացինք Էրեբունի թանգարան։ Առաջին սրահում կային արդուզարդի պարագաներ, նաև մեծ կավե սափորներ, որտեղ մարդկանց թաղում էին։


Երկրորոդ սրահում կային սեպագիր արձանագրություններ, Վանի թագավորության քարտեզ և Էրեբունի ամրոցի 3d հատակագիծը։

Երրորդ սրահում կայն երկրագործական գործիքներ և զենքեր։

Չորրոդ սրահում կային կավե կահ-կարասի և այլ խեցեղեն։