Խմբավորիր ածականները ըստ առարկայի արտաքին հատկանիշի և ներքին հատկանիշի, ըստ գույների, ըստ մարդու մտավոր և բարոյահոգեկան հատկանիշների:
Ուռուցիկ, կծու, հեզ, խաժ, գանգուր, շվայտ, խելացի, հնազանդ, դեղձան, պարկեշտ, կլոր, գորշ, լաջվարդ, ժանտ, համեստ, լուրթ, ծուռ, թթու, խորամանկ, հարթ, բիրտ, մանր, քաղցր, ծավի, ուղիղ, ծույլ, բիլ, խորդուբորդ, նենգ, ազնիվ, աշխատասեր:
Արտաքին—ուռուցիկ, խաժ, գանգուր, դեղձան, կլոր, գորշ, լաջվարդ, լուրթ, ծուռ, հարթ, մանր, ծավի, ուղիղ, բիլ, խորդուբորդ
Ներքին—կծու, շվայտ, խելացի, հնազանդ, պարկեշտ, ժանտ, համեստ, թթու, խորամանկ, բիրտ, քաղցր, ծույլ, նենգ, ազնիվ, աշխատասեր
Կազմիր տրված ածականների գերադրական աստիճանը:
Ազնիվ—ամենաազնիվ, ազնվագույն
հին—ամենահին, հնագույն
բարի—ամենաբարի
նոր—ամենանոր, նորագույն
ծանր—ամենածանր, ծանրագույն
զգայուն—ամենազգայուն
սուր—ամենասուր
երկար—ամենաերկար
մեծ—ամենամեծ, մեծագույն
գեղեցիկ—ամենագեղեցիկ, գեղեցկագույն
խոշոր—ամենախոշոր, խոշորագույն
Շարքում ընդգծիր համեմատության աստիճան չունեցող որակական ածականները:
Հպարտ, կույր, խեղճ, գեղեցիկ, չար, նենգ, պարկեշտ, արու, բարի, վեհ, ագահ, հղի, վսեմ, համր, պիղծ, ամուրի, խուլ, արդար, ճերմակ:
Տրված արմատներով կազմիր ածանցավոր և բարդ ածականներ:
Արծաթ—արծաթե, արծաթագույն
ադամանդ—ադամանդյա, ադամադապատ
ծիծաղ—ծիծաղելի, ծիծաղաշարժ
լույս—լուսավոր, լուսապսակ
սեր—սիրային, սիրառատ
հոտ—հոտավետ, անուշահոտ
հուր—հրե, հրավառ
դառն—դառնոտ, դառնահամ
մազ—մազոտ, դեղնամազ
գույն—գունեղ, գույնզգույն
գութ—անգութ, գթասիրտ
իմաստ—անիմաստ, բազմիմաստ
մարմար—մարմարյա, մարմարազարդ
Պալատական, ապստամբ, ավագ, դավաճան, հերոս, հանցագործ, խավար, հսկա, վիրավոր բառերը նախադասությունների մեջ գործածել մի դեպքում, որպես գոյական, մյուս դեպքում` որպես ածական
Պալատում ընդունվեց նոր պալատական։
Պալատական խոհարարը գիշեր-ցերեկ աշխատում էր։
Ապստամբը պատժվեց դավաճանության համար։
Ապստամբ նախարարը փախավ երկրից։
Նա տան ավագն էր։
Ավագ դպրոցում նոր դասարան բացվեց։
Թագավորը հրամայեց գլխատել դավաճանին։
Նա չէր կարող ներել դավաճան ընկերոջը։
Նա, գտնելով և սպանելով բոլոր հանցագործներին, դարձավ հերոս։
Մայրը հպարտանում էր իր հերոս որդով։
Հանցագործների կեսը փախավ ուրիշ երկրներ։
Այստեղ հանցագործ մարդիկ շատ կային։
Լույսը բացվեց, և խավարը ցրվեց։
Նա մոլորվեց խավար ամրոցում։
Ասպետները գնացին հսկային հաղթելու։
Նա հսկա տեսք ուներ։
Վիրավորը շուտով կապանքինվի։
Երեխաները տուն բերեցին մի վիրավոր աղավնի։
Գրիր տրված բառերի նույնարմատ հականիշ ածականները:
Անխռով—խռովկան
խոտոր—անխոտոր
երերուն—աներեր
տարակուսելի—անտարակույս
արտաքուստ—ներքուստ
անզարդ—զարդարված
ամոթխած—անամոթ
աղմկոտ—անաղմուկ
արատավոր—անարատ
քաղցրահամ—դառնահամ
ընչատեր—ընչազուրկ
թեթևաբարո—ծանրաբարո